22/10/2026
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 մեկնաբանություն
Մանե
Մանե
6 տարի առաջ

Ուսուցչի աշխատավարձը կախված է նրա պարապելու ժամանակից: Դրույքը շաբաթական 22 ժամ է: Դասղեկության համար առանձին հավելում է հասնում, որը կապ չունի պարապած ժամերի հետ:

Լուսինե
Լուսինե
6 տարի առաջ

Մանե ջան, այսինքն՝ պետք է ներկայացնել միայն ուսուցիչների փաստացի պարապած դասաժամերի թիվը, ճի՞շտ եմ:

Մերի
Մերի
6 տարի առաջ

Ուսուցչի շաբաթական ծանրաբեռնվածությունը ըստ օրենքի կազմում է շաբաթական 22-33 ժամ: Ժամերի քանակը կախված է նրանից, թե շաբաթական քանի ժամ է պարապում, ունի դասղեկություն, թե ոչ, գրավոր, մեթոդմիավորում: Կողմնորոշիչ աղյուսակ կա, բայց ոչ պաշտոնական:

Մանե
Մանե
6 տարի առաջ

Այո:

Լուսինե
Լուսինե
6 տարի առաջ

Մերի ջան, կողմնորոշիչ աղյուսակին ծանոթ եմ, բայց քանի որ այն պաշտոնական չէ, չեմ ուզում հիմք ընդունել, բացի այդ, այդ աղյուսակում ներառված են նաև դասղեկությունն ու մեթոդմիավորումը: Չէ՞ որ դրանք առանձին վճարվող են:

Լուսինե
Լուսինե
6 տարի առաջ

Մանե ջան, մի հարց էլ տամ՝ կասե՞ք՝ աշխատաժամանակի հաշվարկը (թեկուզ հենց այդ աղյուսակով) ո՞վ պետք է կատարի, ո՞վ է պատասխանատուն դպրոցում: