«

»

Dec 25 2019

Անձը առցանց ծառայություններ է մատուցելու օտարերկրյա ընկերությանը

Արմինե.

Հարցս հետևյալն է՝ եթե անձը պատրաստվում է օնլայն ծառայություններ (ֆրիլանս, օր.՝ թարգմանություններ, տեքստեր գրել և այլն) մատուցել արտասահմանյան ընկերությանը, աշխատելու է տնից, բայց աշխատանքը կայուն բնույթ է կրելու, և աշխատողը աշխատաժամանակին համապատասխան ամեն ամիս որոշակի գումար է ստանալու իր բանկային հաշվի վրա: Նշեմ նաև, որ տվյալ անձի համար արտասահմանում հարկեր չեն վճարվելու: Պարտավո՞ր է տվյալ անձը ՀՀ-ում մտնել հարկային դաշտ և հարկեր վճարել: Եթե այո, ապա ի՞նչ գործողություններ պետք է արվեն, ու՞մ պետք է դիմի, որքա՞ն կկազմեն հարկերը: Կանխավ շնորհակալ եմ:

4+

Facebook մեկնաբանություններ

3 մեկնաբանություն

  1. Avatar
    Տիգրան

    Չեք կարող դիտվել որպես միկրոբիզնես, թարգմանչական գործունեության հաշվով սահմանափակում է առկա: Կարող եք դառնալ ինքնուրույն հարկ վճարող՝ վճարելով 23 տոկոս եկամտային հարկ 2020թ.-ից: Դիմեք հարկային հարկ վճարողի համար ստանալու համար: Ձեզ համար հաշվետու ժամանակաշրջան է համարվելու յուրաքանչյուր հաշվետու տարին: Կամավոր՝ որպես ինքնազբաղված անձ, պետք է վճարեք նաև սոցիալական վճար՝ ստացված եկամուտների 5 տոկոսի չափով:

    0
    1. Avatar
      Արմինե

      Շնորհակալ եմ պատասխանի համար, իսկ եթե խոսքը վերաբերում է ոչ թե թարգմանչական գործունեությանը, այլ ծրագրավորման ոլորտում կատարվող ծառայությունների՞ն. դիցուք՝ անձը կատարելու է համակարգչային ծրագրերի թեստավորում: Նու՞յնն են արդյոք պայմանները: Ենթադրենք՝ անձը նաև գրանցված է այլ ընկերությունում որպես հիմնական աշխատող, վճարում է հարկեր, իսկ վերոնշյալ ծառայությունների մատուցումը լինելու է որպես լրացուցիչ աշխատանք:

      0
      1. Avatar
        Տիգրան

        Եթե այդ տարբերակն է, ցանկանում եք Ձեր արտաքին գործընկերներին ներկայացնել որ հարկային վճարումներ կատարելու եք, ապա էլի դիմեք հարկային հարկ վճարողի համար ստանալու համար: Հաշվետու ժամանակաշրջան կլինի յուրաքանչյուր հաշվետու տարին՝ վճարելով ստացված եկամուտներից 23 տոկոս եկամտային հարկ 2020թ.-ից: Իսկ սոցիալական վճարը կարիք չի լինի կրկնակի կերպով վճարել, նույնը զինծառայողների ֆոնդի մասով, քանի որ արդեն վճարում եք:

        1+

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *

Վաստակի՛ր գումար՝ այս նյութը մեկնաբանելով
Loading...