Ծանուցման ժամկետները աշխատանքից ազատվելու դեպքում

Աստղիկ.

Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել: Գլխավոր հաշվապահն ուզում է ազատվել աշխատանքից: Քանի՞ օր առաջ պետք է դիմում ներկայացնի տնօրենին ըստ օրենքի: Ասեմ, որ 30 օր չի ուզում սպասել, քանի որ մեկնելու է արտերկիր: Ասացեք, խնդրեմ, ինչպե՞ս է հարցը կարգավորվում: Շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Տիգրան

Այդ դեպքում կարելի է կիրառել ԱՕ 112-րդ հոդվածի 2-րդ մասը, երբ՝
Աշխատողն իրավունք ունի լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը` այդ մասին առնվազն հինգ օր առաջ գրավոր ձևով ծանուցելով գործատուին, եթե աշխատանքային պայմանագրի լուծումը կապված է իր կատարած աշխատանքը խոչընդոտող հիվանդության կամ աշխատանքային խեղման հետ, կամ կոլեկտիվ պայմանագրով նախատեսված այլ հարգելի պատճառներ կան, կամ եթե գործատուն չի կատարում աշխատանքային պայմանագրով սահմանված պարտականությունները, խախտում է օրենքը կամ կոլեկտիվ պայմանագիրը, ինչպես նաև սույն օրենսգրքով նախատեսված այլ դեպքերում:
Կարելի է հարցը դիտարկել որպես այլ հարգելի պատճառ, քանի որ մարդը պետք է երկրից դուրս գա, չի գտվելու երկրում: