Հանրային սննդի շրջանառության հարկի դրույքաչափեր

Դավիթ.

Բարև ձեզ: Հանրային սնունդով զբաղվող բիզնեսը ներկայացրել է շրջանառության հարկի դիմում, կարո՞ղ եք ասել՝ այն հարկվու՞մ է 5 տոկոս շրջանառության հարկով: Կազմակերպությունը բացվել է 2019թ. դեկտեմբերի 1-ին և ներկայացրել է շրջանառության հարկի դիմում: Կասե՞ք՝ 2020թ. համար պե՞տք է ներկայացնի նոր հաշվետվություն, թե՞ ներկայացման ժամկետը պետք է լինի 2020թ. դեկտեմբերի 1-ին:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

2 thoughts on “Հանրային սննդի շրջանառության հարկի դրույքաչափեր

  1. 2020թ․ համար մինչև տվյալ հարկային տարվա փետրվարի 20-ը ներառյալ հարկային մարմին պետք է ներկայացնել հարկային մարմնի հաստատած ձևով` շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն:
    Հաշվետու ժամանակաշրջանի համար հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ձևավորվող հարկման բազայի մասով 6% դրույքաչափերով հաշվարկված շրջանառության հարկի գումարը նվազեցվում է տվյալ հաշվետու ժամանակաշրջանում հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության հետ կապված փաստաթղթերով հիմնավորված ծախսերի (բացառությամբ հիմնական միջոցներ ձեռք բերելու կամ կառուցելու ծախսերի, հիմնական միջոցների վրա կատարվող կապիտալ և ընթացիկ ծախսերի ու հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումների, ինչպես նաև խոհարարական արտադրանք չհանդիսացող այլ ակտիվների օտարման դեպքում՝ դրանք ձեռք բերելու ծախսերի) հանրագումարի 3% կազմող գումարի չափով: Եթե սույն մասով սահմանված նվազեցումներից հետո շրջանառության հարկի գումարը կազմում է հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ձևավորվող հարկման բազայի 4%-ից պակաս գումար, ապա ծախսերի գծով նվազեցումը կատարվում է այն չափով, որ շրջանառության հարկի գումարը կազմի հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ձևավորվող հարկման բազայի 4%: Սույն մասի կիրառության իմաստով՝ ծախսերի մեջ ներառվում են նաև ձեռք բերվող կամ ներմուծվող ապրանքների համար վճարվող մաքսատուրքի, ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և (կամ) բնապահպանական հարկի գումարները:

    1. Այսինքն՝ եթե եղել է 1 000 000 դրամի շրջանառություն և հիմնավորված ծախսերը 400 000 դրամ, ապա հարկերը կհաշվարկվի հետևյալ կերպ՝ ֏ 1 000 000 դրամի 6 %՝ 60 000 դրամից հանում ենք (400 000 դրամի 3 %-ը) 12 000 դրամ, ընդհանուր հարկերը կլինի 48 000 դրամ, ճի՞շտ եմ հասկացել, և դրան ավելացրած 5 000 դրամ եկամտային հարկ, 5 000 դրամ սոց. վճար:

Մեկնաբանել