Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Տիգրան

Քանի որ հստակ չեք նշել, թե ապրանքները լրիվ են վերադարձնում, թե մասնակի, ԱԱՀ վճարող եք, թե ոչ, ապա նայեք ՀՕ 42-րդ հոդվածի 1-ին մասում թվարկված դեպքերը, եթե դրանցից որևէ մեկին առնչություն կա, որից հետո պետք է կատարեք ճշգրտում՝ հարկային հաշվի կամ հաշիվ-վավերագրի: Ճշգրտող հարկային հաշվում կամ ճշգրտող հաշիվ-վավերագրում նշվում են այն դուրս գրողին և ստացողին վերաբերող՝ պարտադիր լրացման ենթակա տվյալները, ինչպես նաև այն հարկային փաստաթղթի սերիան, համարը և դուրսգրման ամսաթիվը, որը ճշգրտվում է: Դուրս գրվող ճշգրտող հարկային հաշվում կամ ճշգրտող հաշիվ-վավերագրում արտացոլվում են վերադարձվող կամ ավելի մատակարարված ապրանքների, կատարված աշխատանքների կամ մատուցված ծառայության չընդունված կամ ավելի ընդունված մասի անվանացանկն ու քանակը և (կամ) ծառայության տեսակն ու ծավալը, ինչպես նաև այդ ցուցանիշների նկատմամբ նախկինում դուրս գրված հարկային հաշվում կամ հաշիվ-վավերագրում նշված տվյալները (միավորի գինը, արժեքը, ԱԱՀ-ի գումարը, ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների դեպքում՝ ակցիզային հարկի գումարը) և հարկային հաշվում կամ հաշիվ-վավերագրում պարտադիր լրացման ենթակա այլ տվյալներ: Մատակարարի կողմից ճշգրտող հարկային հաշիվը կամ ճշգրտող հաշիվ-վավերագիրը դուրս է գրվում օրենսգրքի 42-րդ հոդվածով սահմանված ճշգրտող հարկային հաշիվ կամ հաշիվ-վավերագիր դուրս գրելու համապատասխան հիմքի առաջացման օրը:

Ալլա

Պետք է գրեք վերադարձի հաշիվ-վավերագիր՝ վերադարձվող ապրանքի քանակին համապատասխան։

Սոնա

իսկ ինչպես գրել վերադարձի հաշիվ ? ես միկրո եմ արտադրություն : հիմա վերադարձ են ուզում անել , բայց չգիտեմ ինչպես գրել

Նելլի

Շատ շնորհակալ եմ: