«

»

Feb 07 2020

Ինչպես իմանալ՝ աշխատողը գրանցված է, թե ոչ

Արթուր.

Հաշվապահներ ջան, ո՞նց իմանամ՝ գրանցված աշխատող եմ, թե չէ, գործատուն ինձ գրանցել է, թե չէ: Շնորհակալ եմ:

0

Facebook մեկնաբանություններ

7 մեկնաբանություն

Skip to մեկնաբանություն form

  1. Avatar
    Տիգրան

    Դժվարություն կա՞ հարցնելու: Անձնագիր ու սոց. քարտ չե՞ք տվել, առձե՞ռն եք ստանում, թե՞ ստորագրելով: Գործատուի տվյալներով՝ անվանում ու ՀՎՀՀ, ՊԵԿ-ից զանգեք հարցրեք:

    0
  2. Avatar
    Արթուր

    Տիգրան ջան, բանկով եմ ստանում, ուրեմն գրանցվա՞ծ եմ, թե՞ չէ:

    0
    1. Avatar
      Տիգրան

      Բանկով կամ քարտով ստանալը դա արդեն լրիվ ապացույց է օրինական գրանցված լինելու մասին: Կարող եք Ձեր սպասարկող բանկից հարցնել՝ Ձեզ վճարվող փոխանցման նպատակ դաշտում ինչ է գրված, դրանով կհամոզվեք: Հարցրեք, Ձեզ էլ հետաքրքիր կլինի:

      0
  3. Avatar
    Լիլիթ

    Դուք պետք է դիմեք հետևյալ աշխատանքային կազմակերպությանը և ճշտեք Ձեր իսկ տվյալները:

    0
  4. Avatar
    Ստելլա

    Կարող եք մուտք գործել 1000plus.am կայք, այնուհետև «Փնտրել պարտադիր վճարներ» (էջի ներքևի աջ հատվածում է տեղակայված) և Ձեր ՀԾՀ-ն մուտքագրելով՝ կարող եք տեսնել՝ արդյո՞ք դրոշմանիշային վճարներ կատարված են: Եթե այո, ուրեմն գրանցված աշխատող եք:

    0
  5. Avatar
    Մարինե

    Անձնագրով և սոց. քարտով մոտեցեք մոտակա հարկային տեսչություն, խնդրեք՝ Ձեզ տեղեկանք տան աշխատավարձի չափի մասին, եթե գրանցված աշխատող եք, կտան:

    0
  6. Avatar
    Մարինե

    Այս հղումով էլ կարող եք գրանցվել և իմանալ՝ ինչքան է Ձեր հաշվարկային աշխատավարձը, վճարված եկամտային հարկը, սոց.-ը: Կարող եք դիմում ներկայացնել ու ստանալ տեղեկանք աշխատավարձի չափի մասին գրանցման օրվանից: Բայց պետք է նույնականացման քարտ և էլ. ստորագրություն։

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *

Վաստակի՛ր գումար՝ այս նյութը մեկնաբանելով
Loading...