Արդյո՞ք քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողի վարձատրությունը նույնպես պետք է կատարել անկանխիկ եղանակով

Անի.

Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողի աշխատավարձը նույնպե՞ս պետք է վճարել անկանխիկ եղանակով:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 մեկնաբանություն
Տիգրան
Տիգրան
6 տարի առաջ

Անկանխիկ վճարման պահանջը ըստ օրենքի հետևյալն է՝ «Երևան քաղաքում գործունեություն ծավալող 10 և ավելի աշխատող ունեցող գործատուն աշխատավարձի վճարումները կատարում է անկանխիկ եղանակով»: Եթե այս պայմանները չկան, ապա վճարեք ձեր միջև համաձայնեցված կարգով՝ պայմանագրային դրույթներին համապատասխան:

Անի
Անի
6 տարի առաջ
Ի պատասխան  Տիգրան

Շնորհակալություն:

Ամիկում
Ամիկում
6 տարի առաջ

Բայց այստեղ գործում է դրամարկղային օրենքի կանխիկի սահմանափակումը։

Արմեն
Արմեն
6 տարի առաջ

Հարգելի Տիգրան, ենթադրենք ես ունեմ ընկերություն Երևանում և 11 քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատող, ինչպե՞ս եմ իրականացնում նրանց վարձատրությունը՝ կանխի՞կ, թե՞ անկանխիկ:
Հարգելի Ամիկում, ո՞րն է այդ սահմանափակումը, խնդրում եմ մեջբերումը:

Տիգրան
Տիգրան
6 տարի առաջ
Ի պատասխան  Արմեն

Եթե գործավարձով կամ ժամավարձով են Ձեր քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողները, վճարելու եք անկանխիկ: Եթե աշխատանքների կատարում կամ ծառայությունների մատուցում են կատարում քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողները, ապա կանխիկ դրամով կարելի է, կանխիկով վճարումների նկատմամբ կիրառվող սահմանափակումները պետք է հաշվի առնեք: