«

»

Фев 08 2020

Միկրոձեռնարկատերը աշխատում է շինարարության ոլորտում

Հայկ.

Միկրոձեռնարկատերը աշխատում է շինարարության ոլորտում, վարձու աշխատող չունի։ Ամսական ի՞նչ վճարումներ (օր․՝ եկամտային հարկ, դրոշմանիշային վճար) պետք է անի և ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի։

Շնորհակալություն։

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

4 մեկնաբանություն

Перейти полю для комментария

  1. Ամիկում
    Ամիկում

    Եթե արդեն միկրոձեռնարկատիրության հայտարարությունը տվել եք և աշխատող չունեք, վճարելու եք միայն մինչև հաջորդ տարվա ապրիլ 12 000 դրամ դրոշմանիշային վճար և ներկայացնելու եք 256 ձևը:

  2. Մարինե
    Մարինե

    Եթե ԱՁ է, ուրեմն տարեկան 12 000 դրամ դրոշմանիշային վճար: Եթե ՍՊԸ է, ուրեմն տնօրեն պետք է ունենա, ում համար 5 000 դրամ եկամտային հարկ, 2.5 տոկոս սոց. վճար և 1 000 դրամ դրոշմանիշային վճար պետք է վճարի ամեն ամիս: Բայց պետք է ուշադիր լինել, որ կազմակերպություններին ծառայություն չմատուցի: Իսկ եթե ֆիզ. անձ եք, ոչ մի վճար։

  3. Аватар
    Մարինե

    Տարեկան 12 000 դրամ դրոշմանիշային վճար, և եթե սոց. վճար վճարող է համարվում, ապա վճարում է նաև սոց. վճար ձեռնարկատիրական եկամուտի 5 տոկոսի չափով, եթե այդ եկամուտի տարեկան չափը չի գերազանցում 6 000 000 դրամը:

  4. Аватар
    Աննա

    Իսկ արդյո՞ք շինարարականը միկրոձեռնարկատիրություն է համարվելու։

Մեկնաբանել

Վաստակի՛ր գումար՝ այս նյութը մեկնաբանելով

Աջակցություն կայքին idram ID 796528160