«

»

Feb 12 2020

ԱՁ-ն նոր է բացվելու և զբաղվելու է համակարգչային ծրագրերի ուսուցմամբ

Արմինե․

Բարև ձեզ, մի հարց, հարգելի հաշվապահներ՝ ԱՁ-ն նոր է բացվելու և զբաղվելու է համակարգչային ծրագրերի ուսուցմամբ, այսինքն վարելու է համակարգչային դասընթացներ, արդյո՞ք կարող է աշխատել որպես մկրոբիզնեսի սուբյեկտ: Եվ անհրաժե՞շտ է ունենալ ՀԴՄ։ Կանխավ շնորհակալ եմ։

0

Facebook մեկնաբանություններ

4 մեկնաբանություն

Skip to մեկնաբանություն form

  1. Avatar
    Տիգրան

    Եթե զբաղվելու եք բացառապես համակարգչային ծրագրերի ուսուցմամբ, միկրոբիզնեսի սուբյեկտ լինելու համար կարող եք որպես Ա/Ձ չգրանցվել, օրենքը թույլատրում է համակարգչային դասընթացներ կազմակերպել որպես ֆիզ. անձ: ՀԴՄ-ի պահանջ այդ դեպքում չկա, Ա/Ձ-ի դեպքում կա:

    1+
  2. Avatar
    Ալլա

    Տիգրան, նշված դեպքում չեք կարող ունենալ այլ աշխատող:

    0
  3. Avatar
    Մարինե

    Կարող եք միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվել, և ՀԴՄ-ն պարտադիր է, բայց եթե աշխատող չեք ունենալու, կարող եք Տիգրանի ասած տարբերակով էլ աշխատել:

    0
  4. Avatar
    Աննա

    Կարող եք համարվել միկրոձեռնարկություն, իսկ ՀԴՄ-ի փոխարեն հաշիվ վավերագիր գրեք, ուսուցման դեպքում հնարավոր է։

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *

Վաստակի՛ր գումար՝ այս նյութը մեկնաբանելով
Loading...