«

»

Мар 11 2020

ԱՁ-ն գործում է ԱԱՀ դաշտում

Հովհաննես.

Բարև ձեզ: Եթե ԱՁ-ն ԱԱՀ-ով է աշխատում, սոց. վճար վճարող չէ, չունի աշխատող, ապա ի՞նչ հարկեր է նա վճարում բացի շահութահարկից:

0

5 մեկնաբանություն

Перейти полю для комментария

  1. Տիգրան
    Տիգրան

    Դրոշմանիշային վճար զինծառայողների ֆոնդին՝ տարեկան 12 000 դրամ: Մնացած հարկերի մասով հնարավոր կլինի ասել, եթե նշեք, թե ինչ գործունեություն եք իրականացնում:

    0

  2. Аватар
    Արփինե

    Յուրաքանչյուր ամիս պետք է վճարի ԱԱՀ՝ վաճառված ապրանքների կամ մատուցված ծառայությունների հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ չափով:

    0

  3. Аватар
    Հովհաննես

    Գնում-արտահանում:
    ԱԱՀ է վճարում, շահութահարկ, 5 000 դրամ եկամտային հարկ ու այդքան էլ սոց. վճար, ու վե՞րջ:

    0

  4. Տիգրան
    Տիգրան

    Եթե մինչև 1974 թվականը ծնված անհատ ձեռնարկատեր եք և չեք ներկայացրել կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմում, ապա սոց. վճար չեք վճարի: Դրոշմանիշային վճար զինծառայողների ֆոնդին՝ տարեկան 12 000 դրամ: ԱԱՀ դաշտում գործող սուբյեկտը 5 000 դրամ եկամտային հարկ չի վճարում, մանավանդ եթե աշխատող չունի: Արտահանման դեպքում եթե մաքսայինով ձևակերպվում է, ապա ԱԱՀ-ն կարող եք հետ ստանալ, արտահանման համար այն 0 է:

    0

  5. Аватар
    Հովհաննես

    Շատ շնորհակալություն:

    1+

Մեկնաբանել

Վաստակի՛ր գումար՝ այս նյութը մեկնաբանելով

Աջակցություն կայքին idram ID 796528160