Անձը ցանկանում է տան պայմաններում արագ սնունդ պատրաստել

Անի.

Ողջույն: Ցանկանում եմ տան պայմաններում արագ սնունդ պատրաստել և միայն մեկ կազմակերպության տրամադրել: Նպատակահարմա՞ր է արդյոք որպես ԱՁ գրանցվել: Ի՞նչ հարկատեսակներ են գործելու: Հարկավո՞ր է դիմել սննդի անվտանգության մարմին:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Տիգրան

Այո, պետք է որպես ԱՁ գրանցվեք, քանի որ սննդի պատրաստումը ֆիզ. անձով որպես միկրոբիզնես չի կարող գործել: Պետք է գործեք շրջ. հարկի դաշտում, որի պայմաններում վճարելու եք 3.5 տոկոս շրջանառությունից՝ եռամսյակի հաշվով, 5 000 դրամ շահութահարկ, դրոշմանիշային վճար՝ տարեկան 12 000 դրամ, սոց. վճար՝ ամսական 5 000 դրամ: Սննդի անվտանգության մարմնում գրանցվելը պարտադիր է:

Ալլա

Կարող եք ԱՁ բացել կամ որպես ֆիզ. անձ-միկրոձեռնարկատեր գրանցվել. արտադրությամբ եք զբաղվելու, կարող եք միկրոձեռնարկատիրության հայտարարությունը ներկայացնել, ոչ մի հարկ չեք մուծելու, եթե գործելու եք միայնակ ԱՁ-ի դեպքում: