Ծախսի հիմնավորում առանց հաշիվ վավերագրի առկայության

Հայկ.

Բարև ձեզ: Կխնդրեի օգնել, ունեմ այսպիսի հարց.

Շրջանառության հարկով աշխատող ՍՊԸ-ն 2019թ. ստացել է իրավաբանական ծառայություններ, համաձայն պայմանագրի՝ ծառայության գինը կազմել է 480 000 դրամ: Պայմանագրում նշված է վճարման պայմանների և ժամկետի մասին: Գումարը ամբողջությամբ փոխանցվել է և ձևակերպվել որպես տրված կանխավճար, սակայն դիմացի կողմը հաշիվ-ապրանքագիր դուրս չի գրել: Արդյո՞ք կարելի է առանց հաշիվ-ապրանքագրի կամ ակտի այդ գումարը ծախս ճանաչել, և ի՞նչ ձևակերպումներ պետք է տրվեն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
9 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Տիգրան

Ոչ, ծախսերի հիմնավորման համար անպայման հաշիվ պետք է, նրանք իրավաբան են, ո՞նց կարող է դա չիմանան: Ձևակերպումը՝ որպես տրված կանխավճարներ դրամարկղից կամ հաշվարկային հաշվից ծառայությունների ձեռք բերման գծով:

Ալլա

Հաշվարկային փաստաթուղթը հարկ վճարողի կողմից դուրս գրվող փաստաթուղթ է, որով հիմնավորվում է ապրանքի ձեռքբերման, աշխատանքի ընդունման և (կամ) ծառայության ստացման գծով ծախսի ճանաչումը: Նշված գործարքների և գործողությունների փաստաթղթավորման նպատակով կիրառվում են հետևյալ հաշվարկային փաստաթղթերը.
1) հարկային հաշիվ.
2) ճշգրտող հարկային հաշիվ.
3) հաշիվ վավերագիր.
4) ճշգրտող հաշիվ վավերագիր.
5) հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոն:
Այսինքն՝ առանց սկզբնական փաստաթղթի այդ գումարը ծախս չի ճանաչվի:
Ձևակերպումները հետևյալն են՝ դտ 713 – կտ 52131, ծախսի ձևակերպում, դտ 52131 – կտ 2243, կրեդիտորական պարտքի մարում տրված կանխավճարով:

Մարինե

Սկզբում պետք է կանխավճարի հաշիվ տա: Հաշիվ վավերագիրը գրվում է ծառայությունը մատուցելուց հետո:

Ամիկում

Հաշիվ պետք է պահանջեք, բայց քանի որ շրջ. հարկով եք աշխատում, ծախսը հիմնավորող փաստաթղթի պահանջը այստեղ չկա:

Հայկ

Կներեք, եթե ծառայության մատուցումից արդեն 7 ամիս անցել է, հիմա եթե պահանջեմ հաշիվ դուրս գրեն, դա խնդիրներ չի՞ առաջացնի:

Տիգրան

Հարցը ունի 2 կողմ. նախ ասեք իրավաբանական ծառայությունները՝ համաձայն պայմանագրի, ի՞նչ սուբյեկտի հետ է կնքվել և մատուցվել՝ ֆիզ. ա՞նձ, թե՞ ՍՊԸ, Ա/Ձ, մյուս կողմից Դուք շրջ. հարկի դաշտում ի՞նչ գործունեություն եք իրականացնում՝ առևտուր կամ հանրային սնունդ, որոնց դեպքում իմաստ ունի թեկուզ հետին թվով հաշիվ պահանջելը: Եթե ֆիզ. անձ է, ապա նորմալ է, եկամտային հարկի հարցն է, եթե կարգավիճակը ձեռնարկատիրական է, արդեն այլ է:

Ալլա

Քանի որ ծառայության մատուցման հաշիվ վավերագրի մասին է խոսքը, կարող են այսօր դուրս գրել՝ նշելով ծառայության մատուցման ամսաթիվը հին ամսաթվով:

Հայկ

Հարգելի Տիգրան, շնորհակալ եմ պատասխանելու համար:
Ասեմ, որ ծառայություն մատուցողը ՍՊԸ է: Մեր ընկերությունը իրականացնում է մաքրման ծառայություններ, աշխատում է շրջ. հարկով: Շրջ. հարկի հաշվետվություններում ծախսերի մասով ոչինչ չեմ լրացրել, քանի որ պակասեցման ենթակա գումար համաձայն օրենքի չունեմ: Արդյո՞ք ճիշտ եմ վարվել: Եվ ի՞նչ պետք է անել հաջորդիվ:

Տիգրան

Հայկ, լավ է, որ գրեցիր, պարզ դարձավ, պահանջիր թող հիմա դուրս գրեն, և կկարգավորվի խնդիրը, չէ՞ որ դու պետք է հիմնավորես, որ ծախս ես կատարել, ստացվում է՝ գումար ես տվել ոչնչի համար, կասկածի առիթ կստեղծվի հետագայում ստուգումների հաշվով: