«

»

Апр 01 2020

Կարո՞ղ է անձը առցանց ԱՁ գրանցել

Նաիրա.

Բարև ձեզ: Կարող ենք օնլայն ԱՁ բացել:

1+

2 մեկնաբանություն

  1. Տիգրան
    Տիգրան

    Այո, օգտվեք այս հղումով առցանց եղանակով գրանցման/հաշվառման ու քաղվածքի տրամադրման ուղեցույցից: Հարցերի դեպքում էլի գրեք:

    0

  2. Ամիկում
    Ամիկում

    Հայաստանի Հանրապետության պարետի 2020 թվականի մարտի 31-ի N 27 որոշման հիման վրա՝ Արդարադատության նախարարության ենթակա մարմինների սպասարկման գրասենյակները մինչև 2020 թվականի ապրիլի 12-ը չեն գործի: ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ տեղեկատվություն կարող եք ստանալ ինչպես համապատասխան հարցում/նամակներն ուղարկելով գործակալության պաշտոնական էլ. փոստի՝ info շնիկ e-register.am հասցեին, այնպես էլ զանգահարելով հետևյալ կոնտակտային հեռախոսահամարներով՝ +37494974279 և +37494726312:

    ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության էլեկտրոնային համակարգում էլ. ստորագրության առկայության դեպքում առցանց հասանելի են հետևյալ ծառայությունները՝

    անհատ ձեռնարկատիրոջ սկզբնական պետական հաշվառում,
    անհատ ձեռնարկատիրոջ անձնագրային տվյալների փոփոխություն,
    նմուշային ձևի փաստաթղթերով սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սկզբնական գրանցում,
    ընկերության գործադիր մարմնի ղեկավարի անձնագրային տվյալների փոփոխություն,
    իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանից տեղեկատվության ստացումը նույնպես կարող եք իրականացնել առցանց տարբերակով:

    Առցանց գրանցում կատարելիս կարող եք օգտվել հետևյալ ուղեցույցից:

    0

Մեկնաբանել

Վաստակի՛ր գումար՝ այս նյութը մեկնաբանելով

Աջակցություն կայքին idram ID 796528160