Որքա՞ն է վճարվելու աշխատակցին

Անգելինա.

Բարև ձեզ: Մի հարց ունեմ. ես գրանցված աշխատող եմ, այս վիրուսի պատճառով մեկ ամիս է տանն եմ, աշխատավարձս օրը 2 500 դրամ է: Կասե՞ք՝ ինչքան պետք է կազմի ինձ հատկացվող գումարը:

Նախապես շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Մարիաննա

Բարև Ձեզ: Եթե նկատի ունեք 8-րդ միջոցառման միանվագ գումարը, ապա՝ վարձու աշխատողի հունվար և փետրվար ամիսների միջին աշխատավարձի 50%-ի չափով, բայց ոչ ավել քան 136.000 դրամը, եթե աշխատողը աշխատել է լրիվ դրույքով՝ ապա ոչ պակաս քան 68.000 դրամը: Իսկ եթե պարապուրդի վճարումը նկատի ունեք, ապա պարապուրդի յուրաքանչյուր ժամվա համար վճարվում է մինչև պարապուրդը Ձեր միջին ժամային աշխատավարձի երկու երրորդի չափով, սակայն ոչ պակաս, քան օրենսդրությամբ սահմանված նվազագույն ժամային դրույքաչափը: Սակայն այս իրավիճակը գործատուի մեղքով չէ, համարվում է անհաղթահարելի ուժ համարվող պատճառ, հետևաբար գործատուն կարող է չվճարել: Չնայած կարծես թե փորձում են փոխել Աշխատանքային օրենսգրքի դրույթները, որպեսզի աշխատողները վարձատրվեն, տեսնենք՝ ինչ կորոշվի:

Ալլա

Ամեն ինչ կախված է նրանից, թե ձեր գործատուն որպես ինչ է ձևակերպել ձեր բացակայությունները, եթե ձեր հաշվին արձակուրդ, ապա՝ դուք չեք վճարվելու, եթե՝ պարապուրդ , ապա ՝ յուրաքանչյուր ժամվա համար ձեր ժամային աշխատավարձի երկու երրորդի չափով։

Tigran

Կասե՞ք՝ որ ոլորտի գրանցված աշխատող եք և երբվանից եք պարապուրդի մեջ:

Անգելինա

Բարև Ձեզ: Գրանցված եմ որպես ֆլորիստ-դիզայներ, փետրվարի 20-ից: