Ֆիզիկական անձը տարածքի վարձակալությունից եկամուտ է ստացել

Վարդուհի.

Բարև ձեզ: Ֆիզիկական անձը 2019թ.-ին ստացել է տարածքի վարձակալությունից եկամուտ առևտրի և ծառայությունների համար: Հիմա ուզում է հայտարարագիր գրել և վճարել հարկերը: Ասացին, որ պետք է տալ հայտարարություն: Խնդրում եմ քայլ առ քայլ հուշել հերթականությունը: Շատ շտապ է:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Քնարիկ Հոխանյան

Նախ պետք է ֆիզ. անձը ունենա ակտիվ նույնականացման քարտ, ՀՎՀՀ՝ դա տալիս է հարկայինը, իր ՀՎՀՀ-ով մտնում է հարկային ծառայության էջ, հաշվետվություններ բաժնում գտնում է ֆիզ. անձի կողմից ներկայացվող եկամտային հարկի հաշվետվությունը, լրացնում է, ստորագրում և հանձնում: Լավ կլինի՝ մինչ այդ վճարած լինի վարձավճարից առաջացած եկամտային հարկը:

Կարինե

Ձեր հարցից պարզ չէ՝ ինչ առևտրի մասին է խոսքը, հստակեցրեք։ Իսկ ինչ վերաբերում է վարձակալությունից ստացված եկամուտին, ապա ում որ հանձնել եք տարածքը, նա, հանդիսանալով իրավաբանական անձ, Ձեր փոխարեն պետք է վճարի հարկը։

Tigran

Առաջինը պետք է ունենաք նույնականացման քարտ և ակտիվ էլեկտրոնային ստորագրություն կամ լիազորեք այն ունեցող որևէ անձի, կարողանաք գրանցվել հարկային հաշվետվությունների էլեկտրոնային համակարգում և ներկայացնել եկամտային հարկի հաշվետվությունը:Վարձակալական վճարների մասով եկամտային հարկը հաշվարկվում է տասը տոկոս դրույքաչափով, եթե տարեկան 60մլն-ը չի գերազանցում: Զանգեք 099455932:

Կարինե

Համամիտ եմ նախորդ մեկնաբանությունների հետ։ Ես ֆիզիկական անձ և անհատ շփոթեցի։

Վարդուհի

Շնորհակալություն։