«

»

Sep 23 2010

Աշխատանքային պայմանագիր տնօրենի հետ

Էդգար.

Բարև Ձեզ,
2010թ. օգոստոսի 15-ին ՍՊԸ հիմնադիր ժողովի արձանագրությամբ նշանակվել է տնօրեն, և մասնակիցներից մեկը լիազորվել է ՍՊԸ անունից տնօրենի հետ կնքել աշխատանքային պայմանագիր: ՍՊԸ-ն գրանցվել է 2010թ. սեպտեմբերի 1-ին, այսինքն` տնօրենը պետռեգիստրի կողմից պետական գրանցում է ստացել սեպտեմբերի 1-ին: Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին` որ ամսաթվով ՍՊԸ-ն պետք է տնօրենի հետ կնքի աշխատանքային պայմանագիր.
1. Պետռեգիստրի կողմից գրանցվելուց հետո /առանց կնիք ունենալու/
2. Թե ՀՎՀՀ եւ կնիք ունենալուց հետո /այս դեպքում ինչպես են կարգավորվում տնօրենի հետ աշխատանքային հարաբերությունները պետռեգիստրում գրանցվելու եւ աշխ.պայմանագիր կնքելու միջև ընկած ժամանակահատվածում/:

Շնորհակալություն:

0

Facebook մեկնաբանություններ

7 մեկնաբանություն

Skip to մեկնաբանություն form

  1. Avatar
    Արա

    Ձեր հարցը այն հարցերի շարքից է որոնք ստույք չեն կանոնակարգվում օրենքով, սակայն ինչքան ես գիտեմ պետ.ռեգիստրում պահանջում են ընդամենը քաղվացք մասնակիցների ժողովից տնօրենի նշանակման վերաբերյալ իսկ պայմանագիրը կարող է կնքել գրանցված իրավաբանական անձը: Կամ կարող եք աշխատանքային պայմանագիրը կնքել (ստորագրել) մինչև գրնցումը իսկ առաջին աշխատանքային օրը սահմանում եք որոշակի իրադարձութուն տեղի ունենալուց հետո, մասնավորապես օրենքով սահմանված մարմիններում Ընկերությունը գրանցելուց հետո:

    0
  2. Avatar
    Էդգար

    Հարգելի Արա, շատ հետաքրքիր տարբերակ առաջարկեցիք: Սակայն այստեղ ևս մեկ նրբություն կա: Ով է Գործատուն տվյալ պայմանագրում: Ընկերությունը: Բանն այն է, որ ՍՊԸ օրենքի համաձայն Ընկերությունը ստեղված է համարվում նրա պետական գրանցման պահից, հետևաբար մինչև գրանցման պահը Ընկերություն չկա, և իրավաբանորեն որևէ մեկը չի կարող Ընկերության անունից պայմանագիր կնքել: Կարելի է նույնիսկ նշել պայմանագրի մեջ, որ ոչ թե աշխատանքի անցնելու պահն է որոշակի իրադարձություն, այլ պայմանագրի ուժի մեջ մտնելն է որոշակի իրադարձություն: Այնուամենայնիվ չեմ կարծում որ նման պայմանագիրը կարող է համարվել իրավաբանական ուժ ունեցող, քանի որ այն կնքվել է գոյություն չունեցող ընկերության անունից:
    Կարծում եմ` կարելի է պայմանագիրը կնքել ռեգիստրում գրանցման օրը, այսինքն այն պահից, երբ տնօրենը պետական գրանցում է ստանում, սակայն այստեղ ևս մեկ նրբություն կա: Գրանցումը տեղի է ունեցել ամսի 1-ին, սակայն գրանցման վկայականը ստորագրվել և տրվել է ռեգիստրի տ/բ պետի կողմից ամսի 2-ին, հետևաբար մինչև վկայականը ստանալը հիմնադիրները չէին կարող իմանալ, որ Ընկերությունը գրանցվել է ամսի 1-ին /կամ արդյոք ընդհանրապես գրանցվել է, թե մերժվել է/ և չէին կարող աշխատանքային պայմանագիր կնքել գրանցման օրը: Այս մասին հիմնադիրները իմանում են միայն վկայականը ստանալիս, այսինքն ամսի 2-ին և նոր միայն կարող են աշխ. պայմանագիր կնքել տնօրենի հետ: Այս դեպքում ստացվում է պետական գրանցմամբ տնօրենը գործում է ամսի 1-ից, իսկ աշխատանքային պայամանգրով ամսի 2-ից: Հասկանում եմ, որ այս հարցը կամ մեկ օրն այդքան էլ մեծ նշանակություն չունեն, ամեն դեպքում կցանկանայի լսել ձեր կարծիքները:

    0
  3. Avatar
    Հերմինե

    Հետաքրքիր քնարկումն է
    Իսկապես` համաձայն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին օրենքի.
    Ընկերությունն ստեղծված է համարվում նրա` օրենքով սահմանված կարգով պետական գրանցման պահից:
    Բայց ասացեք խնդրեմ, ով է ընկերության անունից դիմում պետական ռեգիստր ընկերությունը օրենքով սահմանված կարգով գրանցելու համար, իհարկե տնօրեը :), որը նախապես ընտրվում է հիմնադիրների ընդհանուր ժողովի կողմից: Վերջինս հանձնարարում է մասնակիցներից մեկին, կնքել աշխատանքային պայմանագիր ընտրված տնօրենի հետ, իսկ տնօրենին հանձնարարում է դիմել պետական ռեգիստր ընկերությունը գրանցելու……………..
    Իմ կարծիքով, այս ամենը ավելորդ չբարդացնելու համար, աշխատանքային պայմանագիրը կնքվի պետական գրանցման օրը, իսկ կնիքի կամ ՀՎՀՀ ստանալու հետ կապված պայմանագրի կնքումը ուշացնելը լրիվ ավելորդ է, քանի, որ ՀՏ-ում գրանցվել ընկերությունը պարտավոր է մեկ ամսյա ժամկետում:
    Իսկ պայմանագրում կնիքի առկայությունը պարտադիր չէ, քանի որ տվյալ պահին չկար……….

    0
  4. Avatar
    skristin

    բարև ձեզ, հետաքրքիր է իմանալ ձեր կարծիքը`
    ես տնօրենի պայմանագիրը կնքում եմ պետ ռեգիստրի վկայականի ստացման օրը,
    Ա/Պ-ը կնքվում է հիմնադիրի և տնօրենի միջև առանց կնիքի եթե նույնիսկ հիմնադիրն ու տնօրենը նույն մարդն է,

    0
    1. Avatar
      Մարգարիտա

      Բարև ձեզ, խնդրում եմ գցեք հիմնադիրի և տնօրենի միջև պայմանագրի ձևը:

      0
  5. Avatar
    Էդգար

    Հարգելի Հերմինե, տնօրենի` պետական մարմիններում գրացվելը որպես այդպիսին դեռևս նրան չի դարձնում աշխատող, իսկ կազմակերպությանը` գործատու: Տնօրենը երկակի կարգավիճակ ունի` մի կողմից նա կազմակերպության կառավարման մարմին է և պետռեգիստրում նա գրանցվում է հենց որպես կառավարման մարմին, և այս կարգավիճակում նրա և կազմակերպության միջև հարաբերությունները կարգավորվում են ՍՊԸ մասին օրենքով, իսկ մյըւս կողմից տնօրենը վարձատրվող աշխատող է և այս կարգավիճակում նրա և կազմակերպության միջև հարաբերությունները կարգավորվում են ԱՕ-ով: Տնօրենը ժողովի հիման վրա և ռեգիստրում գրանցման հիման վրա դառնում է կազմակերպության կառավարման մարմնի ղեկավար, այլ ոչ թե աշխատող, նա աշխատող է դառնում աշխ.պայմ-ի կամ հրամանի հիման վրա: Հետևաբար տնօրենին որպես աշխատող կարելի է գրանցել և աշխ. պայմ կնքել այն ժամանակ, երբ կազմակերպությունը սկսում է գործունեություն ծավալել, իսկ տնօրենը` աշխատել:

    0
  6. Avatar
    ՕլգԱ

    Կա՞ որևէ տարիքային սահմանափակում հանրակրթական դպրոցի տնօրեն աշխատելու համար:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *

Վաստակի՛ր գումար՝ այս նյութը մեկնաբանելով
Loading...