«

»

Май 17 2020

Անձը ցանկանում է ձեռագործ խաղալիքների խանութ բացել

Անի.

Բարև ձեզ: Ես ցանկանում եմ ձեռագործ խաղալիքների խանութ բացել, ինչպես նաև նույն տեղում դերձակի ծառայություններ մատուցել։ Խնդրում եմ, կասե՞ք, թե ինչպես առավել նպատակահարմար կլինի գրանցվել, և մոտավոր ամսական ինչքա՞ն հարկային վճարումներ պետք է անեմ։ Կանխավ շնորհակալություն։

0

5 մեկնաբանություն

Перейти полю для комментария

  1. Մարինե
    Մարինե

    Դա կարող է համարվել հագուստի արտադրություն և նորոգում և ստեղծագործական գործունեություն: Այս դեպքում կարող եք որպես ֆիզիկական անձ գրանցվել միկրոձեռնարկատիրություն, և ոչ մի բան էլ չվճարել:

    1+

  2. Ամիկում
    Ամիկում

    Անի ջան, եթե պայմաններին բավարարում եք, կարող եք աշխատել նույնիսկ միկրոձեռնարկատիրության դաշտում:

    1+

  3. Аватар
    karine

    Բարև Ձեզ Անի։Կարող եք Ա/Ձ բացել և կարող եք հանդես գալ որպես միկրոձեռնարկատեր։ Ձեր հարցադրումը մանրամասնելու կարիք ունի և դրանից էլ կախված կլինի Ձեր որոշումը որ դաշտում աշխատեք և որքան հարկ վճարեք։

    0

  4. Tigran
    Tigran

    Որպես դերձակի ծառայություն կարող եք գործել ֆիզ. անձ միկրոձեռնարկատեր՝ բնակչության պատվերով կատարվող հագուստի արտադրություն և նորոգում, որի համար Ձեզ անհրաժեշտ է դիմել հարկային՝ հայտարարություն ներկայացնել և ստանալ արտոնագիր: Իսկ ձեռագործ տիկնիկների մաով՝ ավելի լավ է ասեք, որ դրանք նմուշներ են և պատրաստում եք պատվերով:

    1+

  5. Аватар
    Աննա

    Կարող եք աշխատել միկրոձեռնարկության ոլորտում և քանի որ գրանցված աշխատակից չեք ունենալու, այդպես եմ ենթադրում, ապա ոչ մի հարկային պարտավորություն էլ չի առաջանա:

    0

Մեկնաբանել

Վաստակի՛ր գումար՝ այս նյութը մեկնաբանելով

Աջակցություն կայքին idram ID 796528160

Loading...