Ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնել

Կարեն.

Բարև ձեզ։ Ես ֆիզիկական անձ եմ և բնակարանս տվել եմ պայմանագրով վարձակալության, բայց չեմ իմացել, որ ինչ-որ հաշվետվության ձև պիտի ներկայացնեմ։ Խնդրում եմ ասել, թե դա ինչ ձև է, և ինչպես պիտի ներկայացնեմ։ Նախապես շնորհակալություն։

1+

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

3 thoughts on “Ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնել

  1. Նախ պետք է ունենաք ԱՅԴԻ անձնագիր, որը պետք է ակտիվ լինի, պետք է ունենաք ՀՎՀՀ, հետո կմտնեք Ձեր ՀՎՀՀ-ով հարկայինի էջ՝ իհարկե գաղտնաբառով, և կներկայացնեք եկամտային հարկի հաշվետվություն: Վարձակալության եկամտային հարկը կազմում է ստացված եկամտի 10 տոկոսի չափով, կմուծեք միասնական հաշվին և վերջ:

    0
  2. Հարկային հաշվետվություն ներկայացնելուց առաջ պետք է բնակարանի վարձակալության պայմանագիրը կադաստրում գրանցված լինի: դա օրենքի պահանջ է, որից հետո կարող եք հարկայինում որպես ֆիզ.անձ հարկ վճարող հաշվառվել:

    0
  3. Նախ պետք է հաշվառվեք հարկային մարմնում: Անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձինք հարկային մարմնում հաշվառման կանգնելու համար ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը.
    1) ֆիզիկական անձի կողմից լրացված` ՀՎՀՀ-ի տրամադրման` հարկային մարմնի հաստատած ձևով և կարգով լրացված դիմումը.
    2) անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
    3) հանրային ծառայությունների համարանիշը, իսկ դրա բացակայության դեպքում` հանրային ծառայությունների համարանիշի բացակայության վերաբերյալ լիազոր մարմնի տրամադրած տեղեկանքի պատճենը:
    Դիմումի ձևը սահմանված է հետևյալ հղման հավելված 1-ով. https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=116285: Հաշվետվությունների ներկայացման համար գրանցվել https://file-online.taxservice.am/ կայքում։
    Պետք է 10% եկամտային հարկի վճարումը կատարեք և տարեկան եկամտային հարկի հաշվարկը ներկայացնեք մինչև 20.04.2021թ.: Ամեն ամիս վճարելու կարիք չկա:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *