«

»

Май 22 2020

Աշխատանքի վարձատրություն հեռավար եղանակով աշխատելու դեպքում

Ալինա.

Բարև ձեզ: Խնդրում եմ ասել՝ եթե արտակարգ իրավիճակի այս պայմաններում աշխատողը իր աշխատանքն իրականացնում է տնից՝ ժամային նույն գրաֆիկով և լարվածությամբ, ապա նա պե՞տք է վարձատրվի ամբողջական աշխատավարձով, թե՞ ոչ։

0

5 մեկնաբանություն

Перейти полю для комментария

  1. Аватар
    Diana Avdalyan

    Իհարկե ամբողջությամբ, եթե գործը չի տուժել, ապա ի՞նչ տարբերություն, թե որտեղից է իրականացվել։

    0

  2. Alla
    Alla

    Ըստ ԱՕ Հոդված 187.1.Հատուկ դեպքերում աշխատանքի վարձատրությունը
    3. Սույն օրենսգրքի 106.1-ին հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերում աշխատողի աշխատավարձն ամբողջությամբ պահպանվում է:
    իսկ
    Հոդված 106.1.Տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների և արտակարգ բնույթ կրող այլ դեպքերի կանխարգելման կամ դրանց հետևանքների անհապաղ վերացման ժամանակահատվածում աշխատանքային պարտականությունների ժամանակավոր կատարումը հեռավար եղանակով
    1. Հեռավար եղանակով իրականացվող աշխատանքը տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների և արտակարգ բնույթ կրող այլ դեպքերի կանխարգելման կամ դրանց հետևանքների անհապաղ վերացման ժամանակահատվածում ոչ աշխատանքի վայրից իրականացվող աշխատանքն է, այն դեպքում, երբ այդ դեպքերով պայմանավորված հնարավոր չէ ապահովել աշխատանքի վայրում այդ աշխատանքների իրականացումը:

    0

  3. Аватар
    Hayarpi

    Ոչ միայն լիարժեք, այլև չոր հաշվով մի փոքր ավել, քանի որ աշխատողը ոչ միայն լիովին օգտագործում է իր էներգիան, այլև իր էլեկտրաէներգիան, ինչու չէ նաև կոմունալ հարմարությունները և այլն, որի համար մինչ այս իրավիճակը վճարում էր գործատուն:

    1+

  4. Tigran
    Tigran

    Նման դեպքում բնականաբար աշխատանքի վարձատրությունը պետք է կատարվի ամբողջությամբ:

    0

  5. marieta
    marieta

    Աշխատանքի վարձատրությունը կատարվում է ամբողջությամբ, աշխատողս այդպես աշխատում է և վարձատրվում 100 %։

    0

Մեկնաբանել

Վաստակի՛ր գումար՝ այս նյութը մեկնաբանելով

Աջակցություն կայքին idram ID 796528160

Loading...