Վերջնահաշվարկի կատարում

Անի.

Բարև ձեզ: Հարցս վերաբերում է աշխատանքային օրենսգրքին և արձակուրդայինի/վերջնահաշվարկի հաշվարկմանը։ Եթե ես գործի եմ ընդունել աշխատողին 19 օգոստոսի 2019թ․ և ազատում եմ աշխատանքից 22 փետրվարի 2020թ., քանի՞ ամսվա համար պետք է հաշվեմ վերջնահաշվարկը, եթե աշխատողը չի գնացել արձակուրդ։ Արդյո՞ք օգոստոսի և փետրվարի աշխատած օրերը կարելի է հաշվել որպես 1 ամիս, թե՞ ո՛չ օգոստոսը և ո՛չ էլ փետրվարը հաշիվ չեն, քանի որ կիսատ են։ Եվ արձակուրդային գումարը հաշվելուց արձակուրդի ո՞ր օրերն եմ հիմք ընդունում (աշխատանքայի՞ն, թե՞ օրացուցային): ԱՕ-ում դրա վերաբերյալ ոչինչ չկա։
Կանխավ շնորհակալ եմ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Ըստ ԱՕ հոդված 170. Չօգտագործված ամենամյա արձակուրդի համար դրամական հատուցումը
3. Ամենամյա արձակուրդը չօգտագործելու համար դրամական հատուցումը վճարվում է աշխատանքային պայմանագիրը լուծելիս: Հատուցման չափը որոշվում է տվյալ ժամանակահատվածի համար տրամադրման ենթակա ամենամյա արձակուրդի չօգտագործված օրերի քանակով: Հատուցումը վճարվում է չօգտագործված բոլոր արձակուրդների համար:
Արձակուրդային գումարը հաշվելուց հաշվի եք առնում և՛ 2019թ. օգոստոսի 19-ից 31-ը, և՛ 2020թ. փետրվարի 1-ից 22-ը բոլոր օրացուցային օրերի համար տրամադրման ենթակա գումարը։
Այսինքն՝ 2019թ. օգոստոսի համար 13 օր + 2020թ. փետրվարի համար 22 օր = 35 օր և 2019թ. սեպտեմբերից մինչև 2020թ. հունվար = 5 ամիս։ Դուք պետք է հաշվարկեք մոտավորապես 6 ամիս և 4 օրվա հասանելիք արձակուրդային։

Tigran

Ըստ ԱՕ հ.29-ի
1. Ժամանակահատվածով որոշվող ժամկետը սկսվում է այն օրացուցային տարվա, ամսվա, ամսաթվի կամ այն իրադարձության վրա հասնելու հաջորդ օրվանից, որով որոշված է ժամկետի սկիզբը:
4. Ամիսներով հաշվարկվող ժամկետը լրանում է ժամկետի վերջին ամսվա համապատասխան ամսաթվին:
Եթե ամիսներով հաշվարկվող ժամկետը լրանում է այն ամսին, որը չունի համապատասխան ամսաթիվ, ապա ժամկետը լրանում է այդ ամսվա վերջին օրը:
Եթե հնարավոր չէ ճշգրիտ պարզել, թե որ օրն է սկսվել ամիսներով հաշվարկվող ժամկետը, ապա ժամկետի վերջին օր է համարվում համապատասխան ամսվա տասնհինգերորդ օրը:
5. Կես ամսով որոշվող ժամկետը դիտվում է որպես օրերով հաշվարկվող ժամկետ և համարվում է հավասար տասնհինգ օրվա:

marieta

Ամենամյա արձակուրդի փոխարինումը դրամական հատուցմամբ չի թույլատրվում: Եթե աշխատանքային պայմանագրի լուծման հետևանքով ամենամյա արձակուրդի իրավունք ձեռք բերած աշխատողին չի կարող տրամադրվել ամենամյա արձակուրդ, կամ աշխատողը չի ցանկանում դրա տրամադրումը, ապա նրան վճարվում է դրամական հատուցում:

1.1. Սույն օրենսգրքի 100-րդ կամ 101-րդ հոդվածով սահմանված ժամկետներով կնքված, ինչպես նաև մինչև վեց ամիս աշխատած աշխատողների հետ աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն չօգտագործված ամենամյա արձակուրդի համար աշխատողին վճարում է դրամական հատուցում` սույն հոդվածի 2-րդ մասին համապատասխան:

2. Ամենամյա արձակուրդը չօգտագործելու համար դրամական հատուցումը վճարվում է աշխատանքային պայմանագիրը լուծելիս: Հատուցման չափը որոշվում է տվյալ ժամանակահատվածի համար տրամադրման ենթակա ամենամյա արձակուրդի չօգտագործված օրերի քանակով: Հատուցումը վճարվում է չօգտագործված բոլոր արձակուրդների համար:

(170-րդ հոդվածը փոփ. 24.06.10 ՀՕ-117-Ն, 22.06.15 ՀՕ-96-Ն օրենքներ)