«

»

Май 24 2020

Արդյո՞ք կատարվում է վերջնահաշվարկ սեզոնային աշխատանքային պայմանագրով աշխատողների հետ

Նարինե.

Բարև ձեզ: Խնդրում եմ, կասե՞ք՝ սեզոնային աշխատողների աշխատանքը 5 ամիս է, նրանց հետ կապում ենք ժամանակավոր պայմանագիր, պայմանագրի ավարտից հետո նրանց վերջնահաշվարկ տալի՞ս են:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

5 մեկնաբանություն

Перейти полю для комментария

  1. Amicum
    Amicum

    Վերջնահաշվարկ՝ այո, արձակման նպաստ՝ ոչ:

  2. Аватар
    Մարիաննա

    Բարև Ձեզ, Նարինե: Տեսեք՝ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը լրանալու պատճառով գործատուն կամ աշխատողն իրավունք ունեն լուծելու պայմանագիրը, և գործատուն պարտավոր է աշխատողի հետ կատարել վերջնահաշվարկ (Աշխատանքային օրենսգրքի հոդված 111), իսկ որոշակի ժամկետով պայմանագրեր կնքվում են նաև սեզոնային աշխատանքներ կատարողների հետ (հոդված 95): Այսինքն՝ վերջնահաշվարկ կատարվում է նաև սեզոնային աշխատանքներ կատարողների հետ:

  3. Tigran
    Tigran

    Այո վերջնահաշվարկ տրվում է, ԱՕ հ.111 մաս 4 Եթե աշխատողը չի ծանուցել գործատուին որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին և պայմանագրով նախատեսված վերջին աշխատանքային օրվան հաջորդող աշխատանքային օրը դուրս չի եկել աշխատանքի, ապա պայմանագիրը համարվում է լուծված, և գործատուն պարտավոր է աշխատողի հետ կատարել վերջնահաշվարկ այդպիսի պահանջ ներկայացվելու օրվան հաջորդող հինգ օրվա ընթացքում:

  4. Аватар
    Նարինե

    Իսկ կասե՞ք՝ օրենսգրքում ո՞ր հոդվածում է նշվում վերջնահաշվարկի մասին:

    1. Аватар
      Մարիաննա

      Հոդված 130. Աշխատողի հետ վերջնահաշվարկի կարգը:

Մեկնաբանել

Վաստակի՛ր գումար՝ այս նյութը մեկնաբանելով

Աջակցություն կայքին idram ID 796528160