Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
10 մեկնաբանություն
Tigran
Tigran
6 տարի առաջ

Այո:

Tigran
Tigran
6 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Տարբեր գործատուների մոտ համատեղությամբ աշխատողների ամենամյա վճարովի արձակուրդը տրամադրվում է հիմնական աշխատավայրում տրամադրվող ամենամյա արձակուրդի հետ միաժամանակ:

Անի
Անի
6 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Տիգրան, ինձ մոտ հակասություն է առաջանում, Դուք գրել եք այո, բայց օրենքում նշվում է միաժամանակ։ Կօգնե՞ք հասկանամ՝ որ դեպքի մասին է հակասությունը:

Tigran
Tigran
6 տարի առաջ
Ի պատասխան  Անի

Համաձայն եմ քեզ հետ, եթե հիմնական աշխատավայրից մասամբ է վերցվում ասենք 10 օր, կարելի է, որ հիմնական աշխատավայրից գնալ ամենամյա արձակուրդ, իսկ մյուս կազմակերպությունում մնալ աշխատանքի մեջ, բայց եթե լրիվ արձակուրդ է վերցվում ապա պետք է առաջնորդվել օրենքի նշածս դրույթով: Օրենքը որևէ դրույթը որ կարելի է անել մասնակիի դեպքում կարգավորում չի նշված, սակայն պրակտիկայում կարելի անել, այնպես որ ժամկետի հետ կապակցված դիտարկիր, քանի որ արձակուրդը կարելի է մասերով վերցնել, որի նվազագույն տևողությունը 10 օրից պակաս չի կարող լինել:

Ալլա
Ալլա
6 տարի առաջ

ԱՕ հոդված 99. Համատեղությամբ աշխատանքը
3. Տարբեր գործատուների մոտ համատեղությամբ աշխատողների ամենամյա վճարովի արձակուրդը տրամադրվում է հիմնական աշխատավայրում տրամադրվող ամենամյա արձակուրդի հետ միաժամանակ:

Անի
Անի
6 տարի առաջ

Ալլա ջան, հիմա այո՞, թե՞ ոչ:

Ալլա
Ալլա
6 տարի առաջ

Հնարավոր չէ հիմնական աշխատավայրից գնալ ամենամյա արձակուրդ, իսկ մյուս կազմակերպությունում մնալ աշխատանքի մեջ։

Lianna Telunts
Lianna Telunts
6 տարի առաջ

Ալլա ջան, իսկ հետևյալ դեպքում ինչպե՞ս վարվել, հիմնական կազմակերպությունում արձակուրդի օրերը 24 են, իսկ համատեղությանը՝ 20:

Ալլա
Ալլա
6 տարի առաջ
Ի պատասխան  Lianna Telunts

Սկսել արձակուրդը նույն օրով, 6-օրյա շաբաթվա համար 24 օր է, հաշվում եք նաև շաբաթ օրերը, իսկ հնգօրյա շաբաթվա համար 20 օր է, շաբաթ օրերը չեք հաշվում, այնպես որ նույն օրն էլ ավարտվում է Ձեր արձակուրդը։

Karine
Karine
6 տարի առաջ

Անի ջան, ես առաջարկում եմ հիմնական աշխատատեղից ձևակերպել արձակուրդը, իսկ համատեղության վայրում ձևակերպել արձակուրդ և հրամանով հետ կանչել, եթե դրա կարիքը կա։