ԱՁ-ն գործունեություն չի իրականացրել

Սամվել.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ասեք, խնդրում եմ, ես մեկ ամիս առաջ Ա/Ձ եմ գրանցել, բայց մինչ օրս ոչ մի գործունեություն չեմ ծավալել, արդյո՞ք ես որևէ հարկ/տուրք վճարելու պարտավորություն ունեմ, կամ որևէ հաշվետվություն ներկայացնելու անհրաժեշտության կարիք կա՞։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Knarik Hokhanyan

Անպայման պետք է վճարեք մեկ ամսվա 5 000 դրամ շահութահարկ + 5000 դրամ, եթե սոց. վճարող եք, եթե դիմում տվել եք շրջ. հարկով աշխատելու, պետք է ներկայացնել նաև 2-րդ եռամսյակի համար հաշվետվություն հուլիս ամսին /մինչև հուլիսի 20-ը/, հաշվարկվում է նաև դրոշմանիշային վճար ամբողջ տարվա համար 12 000 դրամ /սա կարող եք վճարել մինչև 2021թ. ապրիլ ամիսը/:

Ալլա

Եթե չեք ներկայացրել որևէ հայտարարություն կամ շրջ. հարկ վճարողի, կամ միկրոյի, ապա համարվել եք ԱԱՀ վճարող և պետք է ներկայացնեք ամսական ԱԱՀ հաշվարկ։

Tigran

Եթե որևէ հարկման համակարգի մասով հայտարարություն չեք ներկայացրել, ունեք պարտավորություն ԱԱՀ ամսական հաշվարկ ներկայացնելու, թեկուզ զրոյական:

Arpi

20-օրյա ժամկետում եթե ոչ մի հայտարարություն չեք տվել, ապա ավտոմատ անցել եք ԱԱՀ դաշտ։ Պետք է ներկայացնեք ԱԱՀ ամսական հաշվետվություն։ Հաշվետվության ժամկետը տվյալ ամսվա համար մինչև հաջորդ ամսվա 20-ն է։ 0-ական ներկայացրեք:

Karine

Եթե Ա/Ձ եք գրանցել, Դուք պարտավոր եք նախապես կողմնորոշվել, թե ինչ հարկատեսակով եք աշխատելու և 20-օրյա ժամկետում հայտարարություն ներկայացնել դրա մասին։ Եթե չեք ներկայացրել, ուրեմն ավտոմատ դառնում եք ԱԱՀ վճարող և պետք է հանձնեք զրոյական ամսական հաշվետվություն։ Եթե Ա/Ձ գրանցել եք մայիսին, ուրեմն մինչև հունիսի 20-ը հանձնեք ԱԱՀ հաշվետվությունը։ Հաջորդ տարի եթե այլ հարկատեսակի անցնելու հիմքեր կունենաք, մինչև փետրվարի 20-ը պետք է հայտարարություն ներկայացնեք ՊԵԿ։