27/10/2026
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 մեկնաբանություն
Ալլա
Ալլա
6 տարի առաջ

Հոդված 165. Ամենամյա արձակուրդի համար անհրաժեշտ աշխատանքային ստաժը

Աշխատանքային տարում, որի համար տրամադրվում է ամենամյա արձակուրդ, ներառվում են`
1) փաստացի աշխատած ժամանակահատվածը.
2) այն ժամանակահատվածը, որի ընթացքում, օրենսդրությանը համապատասխան, պահպանվում են աշխատողի աշխատատեղը (պաշտոնը) և աշխատավարձը` ամբողջությամբ կամ մասամբ.
3) աշխատողի ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածը.
4) վճարովի ամենամյա արձակուրդի ժամանակահատվածը.
5) հարկադիր պարապուրդում աշխատողի գտնվելու ժամանակահատվածը` նախկին աշխատանքին վերադառնալու դեպքում.
6) օրինական գործադուլի ժամանակահատվածը.
7) օրենսդրությամբ սահմանված այլ ժամանակահատվածներ:

Հոդված 170. Չօգտագործված ամենամյա արձակուրդի համար դրամական հատուցումը

2,Ամենամյա արձակուրդը չօգտագործելու համար դրամական հատուցումը վճարվում է աշխատանքային պայմանագիրը լուծելիս: Հատուցման չափը որոշվում է տվյալ ժամանակահատվածի համար տրամադրման ենթակա ամենամյա արձակուրդի չօգտագործված օրերի քանակով: Հատուցումը վճարվում է չօգտագործված բոլոր արձակուրդների համար:
Ձեր դեպքում պետք է նայեք , որ ժամանակահատվածի համար չի գնացել արձակուրդ, և վճարել չօգտագործված բոլոր արձակուրդների համար։

Borya
Borya
6 տարի առաջ
Ի պատասխան  Ալլա

Շնորհակալ եմ շատ:
Բոլոր տարիներին օգտվել է ամենամյա արձակուրդից:
Բացի 2020 թվականից հիմա փաստացի ինքը աշխատել է մինչ ազատումը աշխատանքից 4 ամիս 8 օր:
Ի՞նչ բանաձևով պետք է հաշվեմ, որպեսզի ստանամ չօգտված ամենամյա արձակուրդի օրերը:

Theresa
Theresa
6 տարի առաջ

Բարև ձեզ: Քանի՞ աշխատանքային օր է հասնում արձակուրդ, դա բաժանեք 12-ի, հետո բազմապատկեք 4-ով, կստանաք, թե չորս ամսվա համար քանի օր է արձակուրդ հասնում, նույն կերպ հաշվեք 1 ամսվա արձակուրդը՝ բաժանելով 30/4 և բազմապատկելով օրվա քանակով։