Ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում նվիրատվության կամ վաճառքի դեպքում

Lusine․

Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել․ արդյո՞ք ՍՊԸ-ն (այս պահին հարկվում է որպես միկրոձեռնարկատեր) կարող է նվիրատվություն անել իրեն պատկանող անշարժ գույքը: Ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում նվիրատվության կամ վաճառքի դեպքում:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 մեկնաբանություն
Ալլա
Ալլա
6 տարի առաջ

Ես կարծում եմ, որ քանի որ Դուք հանդիսանում եք միկրոձեռնարկատեր, ապա առևտրով չեք կարող զբաղվել, իսկ անշարժ գույքի օտարումը դա առք ու վաճառքի գործարք է, անկախ նրանից՝ անհատույց է, թե ոչ։

Marine Gh
Marine Gh
6 տարի առաջ

Տվյալ դեպքում ավելանում է շրջանառության ծավալը, և դադարում եք լինել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ: Հարկերն էլ կախված կլինեն հարկման ռեժիմից:

Tigran
Tigran
6 տարի առաջ

Տվյալ գործարքը կդիտվի որպես գույքի կամ ակտիվի օտարում, և դրա արդյունքում հնարավոր է հատեք 24 մլն-ի շեմը: