Բնակելի տան վարձակալության պայմանագիր նոտարական կարգով կնքելու համար

Անդրանիկ․

Բարև Ձեզ։
Բնակելի տան վարձակալության պայմանագիր նոտարական կարգով կնքելու համար ի՞նչ փաստաթղթեր են պետք, ու՞մ ներկայությունն է պետք, և որքա՞ն գումար պետք է վճարել կնքելու համար։

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

3 thoughts on “Բնակելի տան վարձակալության պայմանագիր նոտարական կարգով կնքելու համար

  1. Վարձակալը, վարձատուն /սեփականատերը/, իրենց անձը հաստատող փաստաթղթերով, բնակելի տան սեփականության վկայականը, իսկ գումարը պետք է նոտարի մոտ ճշտեք։

    0
  2. Պետք է կադաստրից միասնական տեղեկանք, որ բնակարանը գրավադրված կամ վարաձկալված չի, 10 000 դրամ է: Հնարավոր է ստանալ նաև էլեկտրոնային եղանակով։ Հարկավոր է սեփականության իրավունքի վկայականը և պատճենը, սեփականատիրոջ անձնագիրը և պատճենը կամ անձնագրի պատճեն ու լիազորագիր, լիազորագրվողի անձնագիրը և պատճենը, վարձակալի անձնագիրը և պատճենը: Հարկավոր է վարձատուի (սեփականատիրոջ կամ լիազորված անձի) և վարձակալի (վարձակալող կամ լիազորված անձ) ներկայությունը: Նոտարում վճարվող գումարները տարբեր են:

    0
  3. Գործարքից հետո վարձատուի համար առաջանալու է եկամտային հարկի պարտավորություն՝ 10 տոկոսի չափով:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *