«

»

Июн 19 2020

Ինչքա՞ն կկազմի արձակուրդայինը

Մարիամ.

Բարև Ձեզ: Խնդրում եմ ինձ ասեք, եթե ես աշխատում եմ դպրոցում և 2019թ.-ի օգոստոսի 24-ից մինչև մայիսի 31-ը գտնվել եմ ֆիզ. աձակուրդում, հունիսի 1-ից աշխատանքի մեջ եմ: Արձակուրդային կստանա՞մ և ի՞նչքան` ամսական 65 000 աշխատավարձի դեպքում:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

1 մեկնաբանություն

  1. Tigran
    Tigran

    Երկրորդ և յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային տարվա համար ամենամյա արձակուրդը տրամադրվում է աշխատանքային տարվա ցանկացած ժամանակ` ամենամյա արձակուրդի տրամադրման հերթականությանը համապատասխան: Հերթականության կարգը սահմանվում է կոլեկտիվ պայմանագրով, իսկ նման պայմանագրի բացակայության դեպքում` կողմերի համաձայնությամբ:
    Անընդմեջ աշխատանքի վեց ամիսը լրանալուց հետո ամենամյա արձակուրդի ժամանակի ընտրության իրավունք ունեն`
    1) մինչև տասնութ տարեկան աշխատողները.
    2) հղի կանայք և մինչև 14 տարեկան երեխա խնամող աշխատողը:
    Պարզ չէ 65 000-ը ձեր զուտ աշխատավարձն է թե հաշվարկայինը, 2020-ից նվազագույնը պետք է կազմի 68 000 կամ 92 618 հաշվարկային:

Մեկնաբանել

Վաստակի՛ր գումար՝ այս նյութը մեկնաբանելով

Աջակցություն կայքին idram ID 796528160