«

»

Июн 20 2020

Աշխատողի գրանցման հայտը ներկայացվել է ժամը 14։20

Մարիամ․

Բարև Ձեզ, մի հարց ունեմ։ Գիտեմ, որ աշխատողի գրանցման հայտը պետք է ներկայացնել նախորդ օրը կամ նույն օրը մինչև 14։00։ Մենք ունենք աշխատող, ով ընդունվել է աշխատանքի փետրվարին, և գրանցման հայտը նույն օրն ենք ուղարկել, սակայն 14։20, այսինքն 20 րոպե ուշ։ Ուզում եմ հասկանալ՝ վարչական տուգանք կկիրառվի՞, թե ոչ։

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

6 մեկնաբանություն

Перейти полю для комментария

  1. Ալլա
    Ալլա

    Վարչական տուգանք կիրառվում է, եթե գալիս են և ֆիքսում են, որ գրանցման հայտը չի ուղարկված կամ ուշ է ուղարկվել։

  2. Tigran
    Tigran

    Ոչ մի տուգանք, պարզապես տվյալ աշխատողի աշխատանքի սկիզբը կհամարվի հայտի ներկայացման հաջորդ օրվանից սկսած:

  3. Аватар
    Մարիամ

    Շնորհակալ եմ, բայց ինչի՞ է նշվում, որ ուշ ուղարկելու համար 300 000 դրամ տուգանք է սահմանված, բացի այդ չէ՞ որ աշխատանքի սկիզբը նշվում է գրանցման հայտում։

    1. Tigran
      Tigran

      Աշխատող չգրանցելու տուգանքը 250 000 է, իսկ կասե՞ք որտեղ է նշվել 300 000-ի մասին:

    2. Ալլա
      Ալլա

      Երևի 250 000 դրամ տուգանք և 50 000 դրամ վարչական։

  4. Ալլա
    Ալլա

    ՀՕ Հոդված 412. Աշխատողի աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չձևակերպելը և (կամ) սահմանված ժամկետում աշխատողի համար գրանցման հայտ չներկայացնելը
    1. Աշխատողի աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու (այսինքն` աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի և գրավոր պայմանագրի բացակայության) և (կամ) նոր աշխատողի համար Օրենսգրքի 156-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում և ժամկետում գրանցման հայտ չներկայացնելու փաստը հարկային մարմնի կողմից իրականացվող համալիր կամ թեմատիկ հարկային ստուգումների ընթացքում՝ Կառավարության սահմանած կարգով, իսկ ապօրինի գործունեություն իրականացնողների մոտ` օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում Կառավարության սահմանած կարգով արձանագրվելու դեպքում գործատուից (այդ թվում` ապօրինի գործունեություն իրականացնողներից կամ սահմանված կարգով հաշվառված և արտոնագիր ստացած` անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանցից) գանձվում է տուգանք` յուրաքանչյուր չձևակերպված վարձու աշխատողի համար 250.000 դրամի չափով:
    2. Սույն հոդվածի 1-ին մասի կիրառության իմաստով՝ նոր աշխատողի համար Օրենսգրքի 156-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում և ժամկետում գրանցման հայտ չներկայացնելու համար սահմանված տուգանքը կիրառվում է միայն այն դեպքում, երբ համալիր կամ թեմատիկ հարկային ստուգմամբ հայտնաբերվել է փաստացի աշխատանք կատարող, որի համար գրանցման հայտը չի ներկայացվել մինչև ստուգումը փաստացի սկսելու օրվան նախորդող օրվա ավարտը, իսկ աշխատանքի ընդունելու օրն աշխատանքը փաստացի սկսելու դեպքում՝ մինչև աշխատանքի ընդունելու օրվա ժամը 14:00-ն:

Մեկնաբանել

Վաստակի՛ր գումար՝ այս նյութը մեկնաբանելով

Աջակցություն կայքին idram ID 796528160