Աշխատանքային պայմանագրի լուծարում առանց հրամանի

Մարատ.

Բարև Ձեզ: Հնարավոր է արդյո՞ք, որպեսզի աշխատանքային պայմանագիրը լուծարվի առանց հրամանի:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

6 thoughts on “Աշխատանքային պայմանագրի լուծարում առանց հրամանի

  1. Աշխատանքային պայմանագիրը կլուծարվի իր ժամանակի մեջ, ինչը որ նշված է պայմանագրում, սակայն պետք է տալ նաև հրաման, վերջնահաշվարկի և այլ մանրամասների համար:

    0
  2. ԱՕ Հոդված 109. Աշխատանքային պայմանագրի լուծման հիմքերը
    2. Սույն հոդվածով նախատեսված դեպքերում աշխատանքային պայմանագրի լուծումը ձևակերպվում է գործատուի ընդունած անհատական իրավական ակտով, բացառությամբ սույն օրենսգրքի 128-րդ հոդվածով նախատեսված դեպքի:
    Հոդված 128. Աշխատանքային պայմանագրի լուծումը ֆիզիկական անձ գործատուի մահվան դեպքում
    1. Ֆիզիկական անձ գործատուի մահվան դեպքում աշխատանքային պայմանագիրն աշխատողը կարող է միակողմանիորեն լուծել գործատուի մահվան օրվանից` մահվան փաստը գրանցող լիազոր մարմնի տրամադրած փաստաթղթի հիման վրա:
    2. Եթե աշխատողը չի լուծում աշխատանքային պայմանագիրը սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքում, ապա ֆիզիկական անձ գործատուի մահվան օրվանից հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, նրա հետ կարող են աշխատանքային հարաբերությունները շարունակվել` օրենքով սահմանված կարգով ֆիզիկական անձ գործատուի գույքի հավատարմագրային կառավարիչ հանդիսացող անձի հետ, որն այս դեպքում դառնում է գործատու` աշխատանքային պայմանագրում գործատուի փոփոխմամբ:
    3. Եթե չեն շարունակվում աշխատանքային հարաբերությունները սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքում, ապա աշխատանքային պայմանագիրը համարվում է լուծված ֆիզիկական անձ գործատուի մահվան օրվանից` մահվան փաստը գրանցող լիազոր մարմնի տրամադրած փաստաթղթի հիման վրա:

    0
    1. Շնորհակալ եմ, Հարգելի Ալլա։
      Սակայն հարցը հետևյալում է. գործատուն և աշխատողը ունեին մի քանի աշխատանքային պայմանագրեր, որոշների ժամկետները լրացել է, սակայն հրաման չի արձակվել, ուստի անհասկանալի է՝ այդ պայմանագրերը գործում են, թե ոչ։

      0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *