«

»

Июн 24 2020

6 ամիս աշխատած աշխատողը քանի՞ օրով իրավունք ունի արձակուրդ ձևակերպել

Mane.

Բարև Ձեզ: Աշխատելուց 6 ամիս անց տեղյակ եմ, որ աշխատողը իրավունք ունի արձակուրդ ձևակերպել, բայց քանի՞ օրով։ Ես աշխատելուց 6 ամիս հետո օգտագործել եմ ինձ հասանելիք 20 աշխատանքային օրից 10-ը, այժմ ազատման դիմում եմ գրել և ինձ նշում են, որ մնացած 10 օրը չեմ կարող օգտագործել, քանի որ 12 ամիսը չի լրացել աշխատանքիս։ Խնդրում եմ օգնեք հասկանալ։

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

4 մեկնաբանություն

Перейти полю для комментария

  1. Аватар
    Gevs

    Եթե Դուք եղել եք հիմնական աշխատող, ապա Ձեզ կհասնի և՛ արձակման նպաստ, և՛ վերջնահաշվարկ:

  2. Ալլա
    Ալլա

    Ձեզ կհասնի այնքան արձակուրդ, ինչքան որ աշխատել եք բացի այդ վեց ամսից։
    ԱՕ Հոդված 168. Չօգտագործված ամենամյա արձակուրդի տրամադրումը աշխատանքից ազատվելիս
    Աշխատանքից ազատվելիս չօգտագործված ամենամյա արձակուրդը այդ իրավունքը ձեռք բերած աշխատողի ցանկությամբ տրամադրվում է ազատման տարին, ամիսը, ամսաթիվը տեղափոխելու միջոցով: Այդ դեպքում աշխատանքից ազատման օր է համարվում ամենամյա արձակուրդի ժամկետի ավարտին հաջորդող օրը:
    ԱՕ Հոդված 170. Չօգտագործված ամենամյա արձակուրդի համար դրամական հատուցումը
    2. Ամենամյա արձակուրդը չօգտագործելու համար դրամական հատուցումը վճարվում է աշխատանքային պայմանագիրը լուծելիս: Հատուցման չափը որոշվում է տվյալ ժամանակահատվածի համար տրամադրման ենթակա ամենամյա արձակուրդի չօգտագործված օրերի քանակով: Հատուցումը վճարվում է չօգտագործված բոլոր արձակուրդների համար:

  3. Аватар
    Աստղիկ

    Ի՞նչ արձակման նպաստի մասին է խոսքը, եթե աշխատողն ինքն է դիմում գրել և սեփական նախաձեռնությամբ է ազատվում։ Ինչ վերաբերում է արձակուրդային օրերին, ապա պետք է հասկանալ, թե քանի ամիս եք աշխատել։

  4. Karine
    Karine

    Բարև Ձեզ, Մանե։ Ձեր հարցը լիարժեք չէ, այնուամենայնիվ փորձեմ պարզաբանել։ Եթե Դուք 6 ամիս աշխատելուց հետո 10-օրյա արձակուրդը օգտագործել եք և անմիջապես ազատման դիմում գրել, Ձեզ արձակման նպաստ չի հասնի, իսկ եթե արձակուրդից վերադարձել եք և որոշ ժամանակ աշխատել, ապա կստանաք։

Մեկնաբանել

Վաստակի՛ր գումար՝ այս նյութը մեկնաբանելով

Աջակցություն կայքին idram ID 796528160