Որտե՞ղ պետք է նշվի աշխատակցի դրույքը

Susan.

Բարև Ձեզ, հարգելի գործընկերեր: Որտե՞ղ պետք է նշվի աշխատակցի դրույքը` աշխատանքային պայմանագրի մեջ, թե՞ աշխատանքի ընդունման հրամանի մեջ: Շնորհակալություն:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

6 thoughts on “Որտե՞ղ պետք է նշվի աշխատակցի դրույքը

  1. Նշվում է.
    1. Աշխատանքային պայմանագրի մեջ, մանրամասներով:
    2. Գրանցման հայտում` անպայման:

    0
  2. Պայմանագրում անպայման պետք է նշվի աշխատողի դրույքը, որը կամրագրեք նաև հրամանով: Նշվում է նաև հայտում:

    0
  3. Աշխատողի և գործատուի միջև աշխատանքային հարաբերությունները ծագում են աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված գրավոր աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով:
    Աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտում, աշխատանքային պայմանագրում նշվում են` 1) հիմնական աշխատավարձի չափը և (կամ) այն որոշելու ձևը։

    0
  4. Աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև հրամանը համարվում են ներքին իրավական ակտեր, և աշխատանքի ընդունելու համար կարող է պարտադիր չէ երկու ակտն էլ կազմվի։ Իսկ եթե ամեն դեպքում որոշվել է երկուսն էլ կազմել, երկու տեղում էլ կարող են նշվել աշխատավարձի չափը, կամ պայմանագրում կարող է չնշվել հղում տալով հաստիքացուցակին, կամ աշխատանքի ընդունման հրամանին: Նաև հակառակը կարող է լինել՝ պայմանագրով սահմանվի աշխատավարձ, իսկ հրամանով հղում տրվի տվյալ պայմանագրի համապատասխան կետին:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *