Ի՞նչ է անհրաժեշտ ՍՊԸ բացելու համար

Nara.

Սիրելի կոլեգաներ, կարո՞ղ եք նկարագրել կարճ այն քայլերի հաջորդականությունը, որը պետք է ձեռնարկել ՍՊԸ բացելուց և հարկայինում գրանցվելուց հետո, ինչպե՞ս նաև գործունեության լիցենզիաներ ստանալուց հետո: Ի նկատի ունեմ հարկային պարտավորությունները:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

6 thoughts on “Ի՞նչ է անհրաժեշտ ՍՊԸ բացելու համար

  1. Հարգելի Նառա, Դուք չեք նշել ի՞նչ գործունեություն եք ուզում իրականացնել, կախված գործունեությունից տարբեր են հարկային պարտավորությունները:

    0
  2. Գնալ պետ. ռեգիստր, ներկայացնել ֆիրմային անվանման հայտ, կանոնադրության օրինակելի ձև, անձնագիր ու սոց. քարտ, իրական շահառուի հայտարարություն, հարկայինում գրանցումը կատարվում է ավտոմատ: Ընտրեք նախապես ՍՊԸ-ի անունը, որը պետք է լինի չկրկնվող: Լիցենզիա ասելով՝ ի՞նչ գործունեության լիցենզիա նկատի ունեք:

    0
    1. Նախագծման լիցենզիան առանձին է, շինարարությանը՝ առանձին ու ըստ ոլորտների են: Լիցենզիա ստանալու համար ներկայացվում են հայտերի փաթեթներ ու վճարվում է դրանց համապատասխան պետ. տուրքերը, շինարարության մեկ ոլորտի պետ. տուրքը 80 000 է:

      0
  3. Պետ. ռեգիստրում ՍՊԸ գրանցելուց և ՊԵԿ-ի էլեկտրոնային էջում գրանցվելուց հետո պետք է որոշեք՝ ի՞նչ հարկատեսակով եք աշխատելու, և հայտարարություն պետք է ներկայացնեք ՍՊԸ-ն գրանցելուց 20 օրվա ընթացքում։

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *