«

»

Июл 27 2020

Տալ հաշվապահական ձևակերպումներ

Zoya.

Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք հաշվապահական ձևակերպումներ տալ: ՍՊԸ-ն օտարել է իրեն պատկանող հողատարածքը, և գնորդը գումարը փոխանցել է գանձապետական բաժամունք հ/հ 900415151068:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

7 մեկնաբանություն

Перейти полю для комментария

  1. Knarik Hokhanyan
    Knarik Hokhanyan

    Եթե ՍՊԸ-ին է պատկանում, գումարը ինչու՞ է փոխանցել Գանձապետարան:

  2. Տիգրան
    Տիգրան

    Հողը իբր օտարում է ՍՊԸ-ն, գումարը մուտք արվում Արտաշատի ՀՈՂԻ ՕՏԱՐՈՒՄԻՑ ՄՈՒՏՔԵՐ հաշվին, ո՞նց հասկանալ, որ հաստատ լրիվ օրինական գործարք է: Հստակ գրեք գործարքի էությունը:

  3. Ալլա
    Ալլա

    Ճիշտն ասած, այդ հաշվեհամարը գանձապետական հաշվեհամար է պետական հողերի օտարումից մուտքերի համար։ Ըստ երևույթին ունեցել եք հողի արժեքի պարտք, որը և մարվել է վաճառքից։ Ձևակերպումները հետևյալն են.
    դտ 721 կտ 115 Վաճառված (օտարված) հողամասերի հաշվեկշռային արժեքի դուրս գրում,
    դտ 221 կտ 621 Ոչ ընթ.ակտիվների վաճառքներ,
    դտ 221 կտ 524 ԱԱՀ, եթե կա,
    դտ 521 կտ 221 հողի արժեքի պարտքի մարում:

  4. Аватар
    zoya

    Ալլա ջան, ՍՊԸ-ն շրջհարկով է աշխատում, ու մի հարց էլ խնդրում եմ. պետք է հաշիվ դուրս գրվի՞ ճիշտ եմ հասկացել:

  5. Аватар
    Զոյա

    Տիգրան ջան, օրինական գործարք է, պարզապես գնորդը պետք է փոխանցեր գումարը իմ հաշվին, նոր ես փոխանցեի գանձապետարան: Հենց այս պատճառով էլ խառնվել էի իրար, վերջի ձևակերպումը չէի կարողանում հասկանալ դտ 521 կտ 221 հողի արժեքի պարտքի մարումը ոնց անեմ, որ ճիշտ լինի:
    Ձեր բոլորի արձագանքներից շնորհակալ եմ, և խորին շնորհակալությունս եմ հայտնում այս կայքի ստեղծագործական խմբին:

    1. Տիգրան
      Տիգրան

      Այսինքն` դա ՏԻՄ օրենքի հ.86-ի մաս 6 գ. իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական մասնակցության մասնավորեցումից (բացառությամբ մինչև 2014 թվականի հունվարի 31-ը բնական գազի ոլորտի գազամատակարարման համակարգի ենթակառուցվածքների զարգացման նպատակներով իրականացված գործարքների), պետական սեփականություն համարվող անշարժ գույքի (բացառությամբ հողերի), այդ թվում` անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցումից և օտարումից ստացված միջոցները, որոնք ուղղվում են`
      – համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` տեղական ինքնակառավարման մարմիններին օրենքով վերապահված սեփական լիազորությունների ֆինանսավորմանը` այդ համայնքի վարչական տարածքում գտնվող անշարժ գույքի, իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական մասնակցության մասնավորեցումից և օտարումից ստացվող մուտքերի 30 տոկոսի չափով:
      Պետք է գումարը հետ ստանաք նոր փոխանցեք, բայց, ոնց որ դա պետք է վերաբերեր անշարժ գույքին, ոչ հողին, քանի որ գույքի օտարում է այո, պետք է հաշիվ դուրս գրվի ու 5 տոկոս էլ վճարեք շրջհարկ:

  6. karine
    karine

    Այո, Դուք պետք է հաշիվ դուրս գրեիք գնորդի անունով։ Գնորդը պետք է հողի արժեքը փոխանցի Ձեր ՍՊԸ-ի հաշվեհամարին, նոր Դուք փոխանցեիք Ձեր նշված հաշվին։ Ճիշտը դա է։

Մեկնաբանել

Վաստակի՛ր գումար՝ այս նյութը մեկնաբանելով

Աջակցություն կայքին idram ID 796528160