Ա/Ձ-ն ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնի

Ani.

Բարև Ձեզ: Կարո՞ղ եք օգնել հետևյալ հարցում. եթե ԱՁ-ն չի դադարեցրել իր գործունեությունը, ունի գրանցված աշխատող, որը գտնվում է ֆիզ. արձակուրդում, սակայն ներկա պահին շրջանառություն չունի, ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացվի և ի՞ նչ պարտավորություններ ունի:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 Մեկնաբանություն
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Տիգրան

Եկամտային հարկի հաշվարկը ներկայացնում եք սակայն, ֆիզ. արձակուրդում գտնվող աշխատողի համար համաձայն կուտակային կենսաթոշակների օրենքի՝ հ.6 մաս 10.
Գործատուն, մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող վարձու աշխատողի հարկային գործակալ, մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող վարձու աշխատողի անունից իր միջոցների հաշվին հաշվարկում և փոխանցում է սոցիալական վճար՝ խնամքի արձակուրդ գնալու օրվան հաջորդող ամսվանից մինչև երեխայի 2 տարին լրանալու ամիսը (ներառյալ) ընկած ժամանակահատվածի համար՝ ամսական 3 000 դրամի չափով: Սույն մասի իմաստով վարձու աշխատող է համարվում բացառապես գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող անձը:

Իննա

0-ական շրջանառության հարկի և եկամտայինի հաշվետվություններ, ամսական Ա/Ձ-ի հաշվով 5 000 եկամտային և 5 000 սոց․ վճարումներ:

Anushik

Կարող եք դադարեցնել գործունեությունը: Գործունեության վերսկսում չի համարվում՝ հարկ վճարողի կողմից իր աշխատողների համար մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածի համար, որպես հարկային գործակալ, հարկային մարմին եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական ամփոփ հաշվարկի ներկայացումը: Պետք է ամեն ամիս վճարեք 3 000 դրամ սոցիալական վճար և ներկայացնեք ամփոփ հաշվարկը:

Nerses

Հարգելի Անի, եթե գործունեությունը չի դադարեցրել և չունի շրջանառություն, ապա պետք է ներկայացնի 0-ական հաշվետվություն:

Karine

Եթե շրջհարկով եք աշխատում՝ շրջհարկի զրոյական հաշվետվություն պետք է հանձնեք։

Alla

Քանի որ ունեք գրանցված աշխատող, պետք է ամսական ներկայացնեք եկամտային հարկի հաշվետվություն, թեկուզ և 0-ական։

Լուսինե

Բարև Ձեզ, Անի։ Եթե գրանցված աշխատող ունեք, պետք է ներկայացնել եկամտային հարկի հաշվարկ ամսական և վճարել 3 000 դրամ սոցիալական վճար դեկրետում գտնվող աշխատակցի համար։ Բացի դա՝ արդեն կախված, թե որ հարկային դաշտում եք աշխատում, կան տարբեր հաշվետվություններ։