Որքա՞ն են կազմում Ա/Ձ-ի ամսական պարտադիր վճարումները

Anida.

Բարև Ձեզ, հարգելիներս: Ես ունեմ մի հարց. եթե դժվար չէ՝ կարո՞ղ եք օգնել:
Գործող Ա/Ձ-ն ունի գրանցված աշխատող, որը ներկա պահին գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում: Ա/Ձ-ն հունվար ամսվանից միկրոձեռնարկատեր է, սակայն շրջանառություն չունենալու պատճառով ներկայացնում է 0-ական հաշվետվություն: Հարցս հետևյալն է. որքա՞ն է կազմում Ա/Ձ-ի ամսական պարտադիր վճարումները:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Գրանցված աշխատողի համար, որը գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում պետք է մինչև երեխայի 2 տարին լրանալը վճարեք սոց. վճար ամսական 3 000 դրամի չափով: Եթե նորից կունենաք գրանցված աշխատող, ապա կվճարեք նրա համար պահումները, սակայն ըստ միկրոյի համար սահմանված չափերով: Դրոշմանիշայինը տարվա հասույթից ելնելով եք վճարելու: Այլ վճարումների մասով չենք կարող ասել, քանի որ չեք գրել գործունեությունը, միկրոյի համակարգում գործող սուբյեկտները բոլոր հարկերից ու վճարներից ազատված չեն:

karine

Միկրոձեռնարկատեր Ա/Ձ-ն, եթե աշխատողներ ունի վճարում է եկամտահարկ և սոց․ վճար։ Զրոյական հաշվետվություն տալ պետք չի: Մինչև 2022թ․ հունվարի 31-ը պետք է հանձնեք տարեկան Ձև 256. Հաշվետ.՝ միկրոձեռնարկ. սուբյեկտի իրացման շրջանառ. վերաբերյալ։