Գլոբբինգից կատարված պատվերի հետ կապված

Սյուզան․

Բարև Ձեզ։ Գլոբբինգից պատվեր կատարելու դեպքում, ո՞ր դեպքում է մաքսատան գումար վճարելու անհրաժեշտություն առաջանում։ Գլոբբինգի աշխատակցից տեղեկացա, որ 200 դոլարը գերազանցելու դեպքում է պետք վճարում կատարել, բայց նաև ինֆորմացիա ունեմ, որ նույն ապրանքից 1-ից ավել ներմուծելու դեպքում ևս պետք է վճարել։
Խնդրում եմ եթե կարող եք հստակ ինֆորմացիա տրամադրեք։
Նախապես շնորհակալ եմ։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
10 մեկնաբանություն
Տիգրան
Տիգրան
5 տարի առաջ

Որպես ֆիզ. անձ եք ներմուծելու, թե՞ կազմակերպություն ու, ո՞ր երկրից է գալու պատվերը:

Սյուզան
Սյուզան
5 տարի առաջ
Ի պատասխան  Տիգրան

Հարգելի Տիգրան, որպես ֆիզ. անձ եմ ներմուծելու՝ Չինաստանից:

Տիգրան
Տիգրան
5 տարի առաջ
Ի պատասխան  Սյուզան

Այո, նույն ապրանքից մեկից ավելի ներմուծումը դիտարկվում է որպես սահմանված չափաքանակի գերազանցում, արժեքային լիմիտը 200 եվրոն է ու 31 կգ-ը, իսկ վճարումը՝ 15 տոկոսի, պետք է կատարեք գերազանցող մասի համար:

Anushik
Anushik
5 տարի առաջ

171-Ն-ով սահմանված չափաքանակները չեն տարածվում՝ ԵՏՄ անդամ պետություններից ֆիզիկական անձանց կողմից միջազգային փոստային կամ սուրհանդակային առաքումներով ՀՀ տարածք ներմուծվող ապրանքների վրա, եթե այդ ապրանքների ընդհանուր քաշը չի գերազանցում 31 կիլոգրամը, իսկ արժեքը՝ 150 հազ. դրամը:

Karine
Karine
5 տարի առաջ

Գործող օրենսդրության համաձայն՝ առանց տուրքերի վճարման մեկ ֆիզիկական անձը ամսական կարող է ստանալ 500 եվրոյից ոչ ավելի ընդհանուր արժողությամբ ծանրոցներ։ Ընդ որում, դրանց քաշը չպետք է գերազանցի 31 կգ: Եթե արժեքը կամ քաշը բարձր լինի, ապա կկիրառվի ապրանքի մաքսային արժեքի 30%-ի չափով միասնական դրույքաչափ, բայց ոչ պակաս, քան 4 եվրո քաշի 1 կգ գերազանցման համար:

Karine
Karine
5 տարի առաջ

2020թ. հունվարի 1-ից անձնական օգտագործման ապրանքները փոխադրողի կողմից կամ միջազգային փոստային առաքանիներով ԵԱՏՄ տարածք կարող են ներմուծվել ԵԱՏՄ մաքսային տարածք միության անդամ չհանդիսացող պետություններից առանց մաքսատուրքերի և հարկերի վճարման, եթե դրանց արժեքը չի գերազանցում 200 եվրոյին համարժեք դրամը, իսկ քաշը չի գերազանցում 31 կիլոգրամը:

Syuzan
Syuzan
5 տարի առաջ
Ի պատասխան  Karine

Շնորհակալ եմ։ Ուզում եմ հասկանալ, եթե ապրանքի գինը չի գերազանցում 200 եվրոն և 31 կգ-ը, բայց քանակը 1-ից ավելի է, այդ դեպքում պե՞տք է վճարել:

Սյուզան
Սյուզան
5 տարի առաջ

Շնորհակալ եմ։ Ուզում եմ հասկանալ, եթե ապրանքի գինը չի գերազանցում 200 եվրոն և 31 կգ-ը, բայց քանակը 1-ից ավելի է, այդ դեպքում պետք է վճարել՞:

Վահագն
Վահագն
5 տարի առաջ

Հարգելի Սյուզան, նշեք՝ ի՞նչ ապրանքի մասին է խոսքը: Քանակները սահմանված են օրենքով, օրինակ՝ անձը կարող է ներկրել մինչև 5 հատ ժամացույց անձնական օգտագործման համար, ժամացույցը օրենքով ֆիքսված է մինչև 5 հատ: Եթե ներկրեք 50 հատ մազի ռեզին, բնականաբար, անձնական օգտագործման համար կդիտվի, բայց եթե ներկրեք 50 համակարգիչ՝ վաճառքի համար, ամեն ինչ կախված է ապրանքի տեսակից, նշեք թե ի՞նչ եք ցանկանում ներկրել ու քանի հատ, փորձեմ օգնել:

Սյուզան
Սյուզան
5 տարի առաջ
Ի պատասխան  Վահագն

Շնորհակալ եմ պատասխանի համար։ Ապրանքները տարբեր են, օրինակ` հայելի, ծաղկաման, սպասք, տան ինտերյերի տարբեր պարագաներ։ Քանակը առավելագույնը 45 հատ (նույն ապրանքի համար)։