«

»

Авг 02 2020

Ինչպե՞ս է հաշվարկվում վերջնահաշվարկը

Arshak.

Բարև Ձեզ։ Ինձ հարկավոր է իմանալ՝ ինչպե՞ս է հաշվարկվում աշխատողի աշխատանքից ազատվելու ժամանակ վերջնահաշվարկի հաշվարկումը, ի՞նչ բանաձևով։

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

4 մեկնաբանություն

Перейти полю для комментария

  1. Alla
    Alla

    Բանաձև այդպիսին գոյություն չունի։ Վերջնահաշվարկը պայամանագիրը լուծելու դեպքում գործատուի կողմից աշխատողին վճարվող աշխատավարձն է, չօգտագործված արձակուրդների դիմաց դրամական փոխհատուցումն է, և նայած ինչ հոդվածով է լուծվում պայմանագիրը կարող է աշխատողին վճարման ենթակա լինի արձակման նպաստ, կամ, եթե աշխատողի կողմից վնաս է պատճառվել գործատուին, ապա վնասի փոխհատուցում լինի։ Այս ամբողջ համակարգը կոչվում է վերջնահաշվարկ։

  2. Տիգրան
    Տիգրան

    Կոնկրետ բանաձևով չի հաշվարկվում, այն բաղկացած է լինում հիմնականում ընթացիկ աշխատավարձից, արձակուրդային գումարից, արձակման նպաստից, եթե հասնում է:

  3. karine
    karine

    Վերջնահաշվարկը աշխատողին աշխատած օրերի դիմաց աշխատավարձի և չօգտագործած արձակուրդի դիմաց հաշվարկած դրամական փոխհատուցումն է։ Իսկ, եթե տեղի է ունեցել հաստիքի կրճատում` նաև արձակման նպաստ։

  4. Аватар
    Նարինե Հարությունյան

    Վերջնահաշվարկը տրվում է աշխատողին իր աշխատած տարիներին վաստակած, բայց չօգտագործած արձակուրդային օրերի համար: Նախ հաշվարկում եք չօգտագործած արձակուրդի օրերի թիվը և բազմապատկում եք միջին օրական աշխատավարձի թվով:
    Միջին օրական աշխատավարձը հաշվարկում ենք ՀՀ աշխատանքային օրենսգրքի 195-րդ հոդվածի դրույթների համաձայն:

Մեկնաբանել

Վաստակի՛ր գումար՝ այս նյութը մեկնաբանելով

Աջակցություն կայքին idram ID 796528160