Լավաշի արտադրությամբ զբաղվող Ա/Ձ-ն կարո՞ղ է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսանալ

Բարև Ձեզ: Արդյո՞ք լավաշ արտադրող ԱՁ-ն՝ Երևանում գործող, որը տեղում նաև մսով և լավաշով բրդուջներ է պատրաստում, բայց տեղում չեն ուտում, այլ տանում են, կարո՞ղ է միկրոձեռնարկատեր հանդիսանալ:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 մեկնաբանություն
Tigran
Tigran
5 տարի առաջ

Եթե միայն լավաշի արտադրում և իրացում լինի կարող է, սակայն տեղում նաև մսով և լավաշով բրդուջների պատրաստումը դա արդեն հանրային սննդի գործունեություն է կամ խոհարարական արտադրանքի պատրաստման, իրացման և (կամ) սպառման կազմակերպում: Հետևաբար պետք է գործեք շրջհարկի դաշտում:

Nerses
Nerses
5 տարի առաջ

Ոչ, չեք կարող: Պետք է գործեք շրջհարկի դաշտում:

Ալլա
Ալլա
5 տարի առաջ

Այո, կարող եք լինել միկրոձեռնարկատեր, քանի որ արտադրություն է և տեղում հանրային սննդի ծառայություն չեք մատուցում։

Աննա
Աննա
5 տարի առաջ

Ձեր նշված գործունեությունները միասին հնարավոր չէ: Պիտի լինի շրջանառության հարկ: Եթե առանձին, ապա միայն լավաշի արտադրությունը հնարավոր էր, որ լիներ միկրոձեռնարկություն:

Gevs
Gevs
5 տարի առաջ

Օրենքը թույլ չի տալիս: Այս պարագայում Դուք կգործեք շրջհարկի դաշտում։

Anushik
Anushik
5 տարի առաջ

Միայն լավաշի արտադրության մասով կարող եք հանդիսանալ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ: