Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 մեկնաբանություն
Ալլա
Ալլա
5 տարի առաջ

Շրջհարկի հաշվարկը ներկայացնում եք եռամսյակին հաջորդող ամսվա մինչև 20-ը։ Տարեկան շահութահարկ և սոց. վճարի հաշվարկ, եթե վճարող եք, տարվա հաջորդող մինչև ապրիլի 20-ը։

Tigran
Tigran
5 տարի առաջ

Նաև պետք է ներկայացնել Ա/Ձ և նոտարի տարեկան շահութահարկի հաշվարկ մինչև ապրիլի 20-ը: Այլ հաշվետվությունների հաշվով կարևոր է ասեք նաև գործունեության տեսակը:

Իննա
Իննա
5 տարի առաջ

Հաշվետու տարվա ավարտից հետո՝ մինչև 20․04 ներկայացնում եք շահութահարկի և սոց․ վճարի /եթե վճարող եք համարվում/ հաշվետվությունները, բացի դրանից՝ վիճակագրության վարչության հաշվետվությունն՝ ամեն ամսվա առաջին 5 աշխատանքային օրվա ընթացքում:

Արամ
Արամ
5 տարի առաջ
Ի պատասխան  Իննա

Իսկ Վիճակագրության վարչությանը ի՞նչ հաշվետվություն ենք ուղղարկում և ի՞նչ ձևով է դա լինում:

Իննա
Իննա
5 տարի առաջ
Ի պատասխան  Արամ

armstat.am կայքում կան հաշվետվության ձևերը, կոնկրետ շրջհարկով առևտրի համար ամսական արդյունքի մասին ձևն է, որտեղ գրանցում եք Ձեր ամսական շրջանառության գումարի թիվը։ Ես նախընտրում եմ առցանց ուղարկել, բայց կարող եք նաև թղթային հանձնել Վիճ․ վարչության բաժանմունք, իրենք կտրամադրեն բլանկները։

Nerses
Nerses
5 տարի առաջ

Պետք է ներկայացնի շահութահարկի և սոցիալական վճարի տարեկան հաշվետվություն, 2020թ. մինչև հաջորդ տարվա ապրիլի 20-ը, կախված գործունեությունից կարող է այլ հաշվետվություն ներկայացնելու պարտավորություն ևս ունենալ:

Anushik
Anushik
5 տարի առաջ

Շրջանառության հարկի հաշվարկը ներկայացնում եք եռամսյակին հաջորդող ամսվա մինչև 20-ը։ Տարեկան շահութահարկի և սոց. վճարի հաշվարկ, եթե սոց. վճար վճարող եք (2 հաշվարկ), հաշվետու տարվան հաջորդող տարվա մինչև ապրիլի 20-ը։ Պետք է ներկայացնել նաև վիճակագրական հաշվետվություն: