26/10/2026
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 մեկնաբանություն
Արման
Արման
16 տարի առաջ

Կցանկանայի տալ մի քանի պարզաբանում, թե երբ կարող է կիրառվել միայն 27 հոդված, միայն 25-րդ հոդվածը և երկուսը միաժամանակ։

Միայն 27-րդ հոդվածի կիրառման դեպք։

Ենթադրենք ՏՀՏ–ի կամ ՀՏ–ի կողմից կազմակերպության տարեկան շահութահարկի ստուգման ժամանակ արձանագրվում է պակաս ցույց տրված իրացման փաստ ասենք 5000.0 հազ. դրամի չափով, որից ենթադրաբար առաջանում է 1000.0 հազ. դրամ շահութահարկ, սակայն կազմակերպությունը շահութահարկի գծով ունեցել է 1000.0 դրամին գերազանցող գերավճար՝ ենթադրենք 2000.0 հազ. դրամի չափով։ Տվյալ դեպքում ՀՏ–ի կողմից կիրառվում է միայն 27-րդ հոդվածով նախատեսված պատժամիջոցը։ Հարկերի մասին ՀՀ օրենքի 25-րդ հոդվածը չի կիրառվում, քանի որ այն կիրառվում է ՉՄՈՒԾՎԱԾ գումարի նկատմամբ, իսկ տվյալ դեպքում կազմակերպությունը ունի առաջացող հարկին գերազանցող գերավճար։

Միայն 25-րդ հոդվածի կիրառման դեպք։

Ենթադրենք կազմակերպութան 2009թ. համախառն եկամուտը կազմել է 10000.0 հազ. դրամ, որը և ցույց է տրվել 2009թ. տարեկան շահութահարկի հաշվարկով…այնուհետև 2010թ. օգոստոս ամիսն կազմակերպությունը ինքնուրույն պարզել է, որ 2009թ. համախառն եկամուտը պակաս է ցույց տվել 3000.0 հազ. դրամի չափով։ Տվյալ դեպքում կազմակերպությունը, «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի համաձայն (Հարկվող օբյեկտը թաքցնելու կամ պակաս ցույց տալու համար նախատեսված տուգանքներ չեն կիրառվում այն հարկատուների նկատմամբ, որոնք մինչև հարկային տեսչության մարմինների ստուգումների սկսվելն ինքնուրույն հայտնաբերել են իրենց կողմից նախորդ տարիների շահութահարկի պակաս հաշվարկում, հաշվապահական հաշվառման մեջ տվել են համապատասխան գրանցումներ և այդ մասին գրավոր տեղյակ են պահել իրենց հաշվառման վայրի հարկային տեսչության մարմնին), կատարում է համապատասխան գրանցումները 2010թ.։
Վերոբերյալ օրինակում ՀՏ–ի կողմից 2009թ. տարեկան շահութահարկը ստուգելիս կկիրառվի միայն 25-րդ հոդվածով նախատեսված պատժամիջոցը(ենթադրվում է, որ գերավճարներ չկան)։

25 և 27-րդ հոդվածներով նախատեսված տուգանքների կիրառումը միաժամանակ։

Նշված դեպքը վերգրյալից ելնելով կարծում են բոլորին պարզ է։

Արման
Արման
15 տարի առաջ

Ենթադրենք ԱԱՀ-ի հաշվարկ ես ներկայացրել, որի արդյունքում առաջացել է 1000,0 դ-տ:
1. Ստուգման ժամանակ բացահայտվում է, որ ԱՅԴ ԱԱՀ-ի հաշվարկի մեջ 500,0 ունես ցույց չտված կ-տ: 500,0-ի վրա կիրառվում է 50% տուգանք և վերջ: Կիրառվում է միայն 27 հոդված:
2. Ստուգման ժամանակ բացահայտվում է, որ այդ ԱԱՀ-ի հաշվարկի մեջ 1500,0 ունես ցույց չտված կ-տ: 1500,0-ի վրա կիրառվում է 27 հոդված և բյուջե պակաս մուծված գումարի` 25 հոդված` 10% տուգանք:

Սա այդքան էլ բարդ հարց չէ, ինչպես Դուք եք ներկայացրել, և իմ կարծիքով 2 հոդվածներն էլ աշխատող հոդվածներ են, որոնք իրարից անկախ են գործում:

1-ին կարծիքի /Միայն 25-րդ հոդվածի կիրառման դեպք/-ի օրինակի հետ այդքան էլ համաձայն չեմ, քանի որ շ/հ-ի /կամ ուրիշ հաշվետվության/ ճշգրտված հաշվարկ ներկայացնելուց հետո չեն կարող միայն 25 հոդված կիրառել, մաքսիմում կարող են կիրառել 23 հոդված:

Արման
Արման
15 տարի առաջ

Հարգելի Արման կամ ադաշ.. իմ կողմից նշված օրինակում /Միայն 25-րդ հոդվածի կիրառման դեպք/ շահութահարկի ճշտված հաշվարկի մասին ընդհանրապես խոսք չի գնում, իսկ իմ բերված օրինակում միանշանակ 25 հոդված կիրառվում է 23րդ հոդվածի հետ միասին (գերավճարի բացակայության պայմաններում): Իմ բերված օրինակում 25-րդ հոդված կիրառվում է, քանի որ տվյալ դեպքում 2009թ. շահութահարկի հաշվարկը լրացվել է սխալ (3000,0 հազ. դրամը ցույց չի տրվել 2009թ. տարեկան շահութահարկի հաշվարկով):
Միաժամանակ կցանկանայի նշել, որ Շահութահարկի մասին ՀՀ օրենքի 51-րդ հոդվածի համաձայն շահութահարկի ճշտված հաշվարկ կազմակերպությունը չեր կարող ներկայացնել, քանի որ տվյալ օրինակում փոփոխությունը կամ ճշտումը առաջացնում է հաշվապահական հաշվառման գրանցումների փոփոխություն:

Էդիկ
15 տարի առաջ

Օրենքներում փոփոխություն կատարելու համար ամենալավ տարբերակը պատգամավոր դառնալն է: ԱԱՀ-ի հաշվանցման հետ կապված Ձեր նշած 50 տոկոսի կիրառման առումով երբեմն պարադոքսային իրավիճակներ առաջանում են, ինչը հանդիպել է իմ պրակտիկայում: Այ դա արդեն օրենքում փոփոխություն անելու առիթ է: Եթե մեկն ու մեկը կարող է նկարագրել այդպիսի դեպք, այ նա կարող է համարվել լավագույններից մեկը:

Հարգանքներով
Էդիկ Սաիլյան
ԻԷՆԷՍ ԸՔԱՈՒՆԹԻՆԳ ՍՊԸ