«

»

Ноя 09 2010

Ա/ձ-ն խանութում վաճառում է բանջարեղեն

Յաննա.

Հարգելիներս, հարցս հետևյալն է: Ա/ձ-ը խանութում վաճառում է միայն պտուղ բանջարեղեն: Չգիտեմ, դրա հ/ֆ ները ինչպես պետք է արվի, եթե ապրանքների մեծ մասը գնում է գյուղացուց: Բացի դրանից ի՞նչ հարկեր պետք է մուծի:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

9 մեկնաբանություն

Перейти полю для комментария

  1. Аватар
    Albert

    Պետք է կազմեք միակողմանի գնման ակտեր։ Ակտերի հանրագումարի 11 տոկոսը պետք է փոխանցեք Պետ.Բյուջե։ Յուրաքանչյուր ակտի գումարը, չպետք է գերազանցի 300 000 դրամը, իսկ ամսվա կտրվածքով, 3 000 000 դրամը։
    Ա/Ձ, սովորաբար հարկվում է, եկամտահարկով և վճարում է սոց.վճար։ Եթե, աշխատող ունի, ապա նույն եկամտահարկը և սոց վճարը վճարում է, նաև, աշխատողի համար։ Սակայն, կախված գործունեության պայմաններից, և գործունեության տեսակից կարող է, նաև, հանդիսանալ ԱԱՀ վճարող, Ակցիզային հարկ վճարող։

  2. Аватар
    Արծրուն

    Հարգելի Յաննա ջան, ես կօգնեմ քեզ այս հարցում եթե զանգահարես ինձ 094 304 904 Արսեն

  3. Аватар
    Արծրուն

    Ալբերտ ջան շատ բարդացրեցիր…ոչ մի բան էլ պետք չի քո նշվածներից…եթե միայն գյուղատնտեսական ապրանքների վաճառքով է զբաղվում, ազատվում է եկամտահարկից…Յաննա ջան, ընդամենը 5000 դրամ սոց..

  4. Аватар
    Albert

    Արծրուն, կարո՞ղ եք ավելի կոնկրետ և համապատասխան հոդվածների հիմնավորումներով նշել, որ մասն եմ շատ բարդացրել և ինչով է այն բարդ։

  5. Аватар
    Արծրուն

    Եկամտահարկի մասին օրենք, 11 հոդված

  6. Аватар
    Էդգար

    Գյուղատնտեսական ապրանքների իրացումից ստացվող եկամուտը չի հարկվում, ՄԻԱՅՆ եթե գյուղատնտեսական ապրանքները վաճառվում են արտադրողի կողմից, այլ ոչ թե վերավաճառողի: Այնպես որ անհրաժեշտ է կազմել միակողմանի գնման ակտ և վճարել 11 տոկոսը: Ու վճարված գումարը չպետք է գերազանցի Ալբերտի կողմից նշված սահմանափակումները:
    Ալբերտ, բայց ինձ մի նրբություն այստեղ հետաքրքրեց: Ենթադրենք ես գնում եմ ապրանք 1000 դրամով: Ես կարծում եմ, որ առավել ճիշտ կլինի գնման ակտի մեջ գրել ապրանքի գինը ոչ թե 1000 այլ 1124: Չէ որ ապրանքի իրական արժեքը կազմում է 1124 դրամ, որից 1000 ես տալիս եմ վաճառողին առձեռն, իսկ 124 դրամը` այսինք 11 տոկոսը, պահում եմ որպես նրա եկամտահարկ վճարելու համար: Իսկ առհաշիվ գումարների ծախսման հաշվետվության մեջ գրում եմ հենց 1000 դրամ, քանի որ ծախսել եմ ընդամենը 1000 այլ ոչ թե 1124: Ինչ եք կարծում?

  7. Аватар
    Albert

    Արծրուն, առաջարկում եմ Ձեզ ուշադիր ծանոթանալ Ձեր կողմից մատնանշվող ՀՀ Եկամտահարկի մասին օրենքի 11 հոդվածին։ Էդգարը, ավելի կոնկրետ նշել է Ձեր կողմից թույլ տրված կոպիտ սխալը, որի համար, հետագայում, ՏՀՏ-ն շատ խիստ կարող է պատժել, և ոչ միայն Հարկային Օրենսգրքի օրենքի խախտման համար, այլ նաև Իրավական ակտերի մասին օրենքի 86-րդ հոդվածի խախտման համար։
    Էդգար, շատ ճիշտ են դատողություններտ և, իմ կարծիքով՝ անթերի։ Այս պահին ոչ մի բան չեմ կարող ավելացնել։ Եվ քանի որ քեզ իմ կարծիքն է հետաքրքրում, ապա, կարող եմ ասել, որ նման մոտեցմամբ,օրենքի տեսակետից ոչ մի խնդիր չես ունենա, քանի որ բոլոր քայլերը հիմնավորվում են օրենքով և համապատասխան փաստաթղթերով։

  8. Аватар
    Անուշ

    Մի խոսքով` համ մեխին եք խփում, համ նալին:

  9. Аватар
    Անուշ

    Հիմա կա՞, թե՞ չկա այդ հարկերը:

Մեկնաբանել

Վաստակի՛ր գումար՝ այս նյութը մեկնաբանելով

Աջակցություն կայքին idram ID 796528160