Կազմակերպությունը դադարեցրել է իր գործունեությունը

Մարլենա.

Հարգելի հաշվապահներ,
Կխնդրեի օգնել կողմնորոշվել։ Աշխատել եմ կազմակերպությունում, ապա գնացել եմ ֆիզ. արձակուրդ։ 3 տարի մայրության արձակուրդի ժամկետը լրացել է հուլիս ամսին։ Կազմակերպությունը արդեն մի քանի ամիս է դադարեցրել է իր գործունեությունը։ Արձակուրդի ժամկետը լրանալուց հետո ես ազատման դիմում չեմ ներակայացրել, բայց որքան գիտեմ կազմակերպությունը ինձ չի ազատել ըստ 79 ձևի։ Կուզենայի ճշտել, այս դեպքում ես համարվում եմ ավտոմատ գործից ազատվա՞ծ, թե՞ շարունակում եմ մնալ տվյալ կազմակերպության աշխատող։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 մեկնաբանություն
Tigran
Tigran
4 տարի առաջ

Կազմակերպության գործունեության դադարը ևս հիմք է ազատման առանց դիմում ներրակայացնելու: Սակայն գոնե մի տեղեկանք էլ պետք է տան, թե ինչ հիմքով են դադարեցրել աշխատանքային հարաբերությունները, ձեզ դա պետք է գալու:

Ալլա
Ալլա
4 տարի առաջ

Եթե կազմակերպությունը դադարեցրել է գործունեությունը, ապա պետք է ձեզ ազատեր աշխատանքից։

Անահիտ
Անահիտ
4 տարի առաջ

Եթե կազմակերպությունը դադարի հայտ է ներկայացրել, ուրեմն դուք ավտոմատ համարվում եք գործից ազատված

karine
karine
4 տարի առաջ

Եթե կազմակերպությունը չի գործում, կամ ժամանակավորապես դադարացրել է աշխատանքը, կնշանակի դուք ազատված եք աշխատանքից։ Պետք է ազատման հայտ ներկայացրած լինեին։

Nerses
Nerses
4 տարի առաջ

Եթե ժամանակավորապես չի դադարը, ապա Ձեզ պետք է ազատած լինեին: