Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 մեկնաբանություն
Knarik
Knarik
4 տարի առաջ

Դիմումը հատուկ ձև չունի, նախ գրում եք՝ որ հիմնարկն է, տնօրենի անունով, ումից՝ աշխատակցի անունը և վերնագիրը՝ դիմում – տակից շարադրում եք բովանդակությունը, որ խնդրում եմ ազատել աշխատանքից հետևյալ պայմաններից ելնելով, ամիս ամսաթիվ..ստորագրություն… և վերջ:
Աշխատեք մի քիչ ստեղծագործաբար մոտենալ հարցերին:

Կարինե
Կարինե
4 տարի առաջ

Դիմումն ունենում է հետևյալ կառուցվածքը.
ա)ում է հղված,
բ)ով է գրողը,
գ)ինչ նյութ է բովանդակում,
դ)ինչ է խնդրվում,
ե)դիմողի ստորագրությունը և գրելու ժամանակը:
Օրինակ՝

Գորիսի թիվ 4 ավագ դպրոցի
տնօրեն …………………..ին
նույն դպրոցի ֆիզիկայի ուսուցիչ
…………………………….ից
Դիմում
Առողջական վիճակիս վատանալու պատճառով խնդրում եմ ինձ ազատել աշխատանքից:

Դիմող՝ ………………………

13.10.2021 թ.

Անահիտ
Անահիտ
4 տարի առաջ

Ցանկացած դիմում ունի ազատ շարադրանքի ձև, պահպանել միայն ֆորմատը:

Tigran
Tigran
4 տարի առաջ

Կայքի “Փաստաթղթեր” մասում կա Աշխատանքից ազատման դիմում:

Ալլա
Ալլա
4 տարի առաջ

Այս կայքի “Փաստաթղթեր” բաժնում կա այդպիսի դիմումի ձև։

Արա
Արա
4 տարի առաջ

Հատուկ դիմումի ազատման ձեւ չկա, իսկ աշխատանքային օրենսգրքով դիմում հասկացողություն չկա, կա ծանուցում աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին, որը նույնպես հատուկ ձեւ չունի: