Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
10 մեկնաբանություն
Knarik
Knarik
4 տարի առաջ

Նախ պետք է պարզեցնեք, ինչի՞ համար է տալիս…. կարող է առհաշիվ է տալիս-ոչ մի հարկ, փոխառություն է տալիս/անտոկոս/ – ոչ մի հարկ, շահաբաժին է տալիս – արդեն կառաջանա հարկ:

Կարեն
Կարեն
4 տարի առաջ
Ի պատասխան  Knarik

Հարգելի Քնարիկ, շնորհակալ եմ արձագանքման համար, տնօրենը իր շահույթն է ուզում վերցնել:

Ալլա
Ալլա
4 տարի առաջ
Ի պատասխան  Կարեն

Եթե տնօրենը ինքը նաև հիմնադիրն է, ապա ստացվում է շահաբաժին է ստանում, որը պետք է հարկվի 5 տոկոսով, ստացման պահին։

Սամվել
Սամվել
4 տարի առաջ

Եթե ՍՊԸ-ի տնօրենին` այո, գումարը հարկվում է որպես աշխատավարձ կամ որպես շահաբաժին, եթե տնօրենը նաև փայատեր է, իսկ որպես փոխառություն (պարտքով) չի հարկվում:

Կարեն
Կարեն
4 տարի առաջ

Որ խնդեմ կասեք` ինչքա՞ն ժամանակով կարող եմ կնքել փոխառության պայմանագիրը և շահաբաժին վճարելուց քանի՞ տոկոս է հարկվում:

Tigran
Tigran
4 տարի առաջ

Գումար տալու նպատակը ո՞րն է, հարցը հստակ գրեք:

Կարեն
Կարեն
4 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Տիգրան ջան, ուզում է իր համար գումար վերցնել` իր շահույթը:

Tigran
Tigran
4 տարի առաջ
Ի պատասխան  Կարեն

Դե ուրեմն գրեք որպես շահաբաժնի կանխավճար, հարկում էլ կա, սակայն տարին ավարտվելուց հետո համապատասխան փաստաթղթերը պետք է կազմեք, որ հիմքերը ապահովված լինեն:

Կարեն
Կարեն
4 տարի առաջ

Իսկ կարո՞ղ եմ այդ գումարը բանկային հաշվից կանխիկացնել բերել դրամարկղ:

Ալլա
Ալլա
4 տարի առաջ
Ի պատասխան  Կարեն

Կարող եք բերել դրամարկղ, հետո ելքի օրդերով վճարեք շահաբաժին, կարող եք միանգամից ինքը ստանա բանկից, նպատակ դաշտում նշեն շահաբաժնի վճարում։