Եկամտային հարկի դրույքաչափ

Հայկ.

Բարև Ձեզ, հարգելի մասնագետներ: Գիտեմ, որ 2022թ. սկսած եկամտային հարկի դրույքաչափը դարձել է 21%, իսկ կուտակային վճարինը՝ 4,5%: Սակայն impress.am կայքում 2022 թվականի համար աշխատավարձը հաշվարկվում է հին դրույքաչափերով: Արդյո՞ք ծրագրային խնդիր է, թե՞ դրույքաչափերը դեռ չեն փոխվել: Եվ 2-րդ հարցս. 1996թ.-ից հետո ծնված աշխատողների համար աշխատավարձ հաշվարկելիս ի՞նչ առանձնահատկություն կա:
Շնորհակալություն

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 մեկնաբանություն
Լիա
Լիա
4 տարի առաջ

2022 հունվարի աշխատավարձը հաշվարկելու է փետրվարի 1-ից 15-ը (21%+4.5%)
1996 թ. ծնվածների աշխատավարձի հաշվարկի մեջ որևէ առանձնահատկություն չկա։

Tigran
Tigran
4 տարի առաջ

1996թ.-ից հետո ծնված աշխատողների համար աշխատավարձ հաշվարկելիս արդեն այդ առանձնահատկությունը վաղուց չկա: Առաջնորդվեք օրենքերից ելնելով:

Hayk
Hayk
4 տարի առաջ

Շնորհակալություն պատասխանների համար

Ալլա
Ալլա
4 տարի առաջ

Երևի դեռ չեն թարմացրել։ Իսկ երկրորդ հարցի հետ կապված այդ դրույթը դուրս է եկել։

Ներսես
Ներսես
4 տարի առաջ

1․ Չի թարմացվել ծրագիրը:
2․ Առանձնահատկություններ չկան:

Karine
Karine
4 տարի առաջ

Կարծում եմ, դեռ կթարմացնեն կայքը, իսկ ինչ վերաբերվում է 1996թ, ծնվածների աշխատավարձի հաշվարկին, ապա ոչ մի տարբերություն չկա։

Հերմինե
Հերմինե
4 տարի առաջ

Այո ծրագրային խնդիր է,1996թ-ից հետո ծնված աշխատողների համար ոչ մի առանձնահատկություն չկա