Նվազագույն աշխատավարձ

Նարեկ.

Ողջույն, հարգելի հաշվապահներ: Հարցս հետևյալն է. 24 ժամյա հերթապահություն իրականացնող աշխատակիցների համար ինչքա՞ն կկազմի նվազագույն աշխատավարձը: Նշեմ, որ հերթապահությունը 3 հերթափոխով է` 2 օր հանգիստ, 1 օր աշխատանքի:
Եվ մեկ հարց ևս. վերջնահաշվարկ կատարելիս միջին օրական աշխատավարձ հաշվարկելու համար հիմք պետք է վերցնել նախորդ ամիսներին վճարված աշխատավարձի միջի՞նը 25-ի:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
10 մեկնաբանություն
Tigran
Tigran
4 տարի առաջ

24 ժամյա հերթապահություն իրականացնող աշխատակիցների համար նվազագույն ժամային աշխատավարձը պետք է վերցնել 596 դրամ, աշխատավարձի հետ նաև գիշերային ժամերի հավելում էլ պետք է հաշվել: Պետք է վերցնել նախորդ ամիսներին վճարված աշխատավարձի միջինը բաժանել 25-ի, եթե վեցօրյակի մասին է:

Նարեկ
Նարեկ
4 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

ժամային նվազագույն դրույք չպե՞տք է վերցնել 406 դրամ մաքուր աշխատավարձը, այսինքն՝ օրինակ, եթե 11 հերթափոխ է աշխատում աշխատակիցը կստացվի՝ 406*11*24+406*11*8*0,3=117902 դրամ մաքուր աշխատավարձ, ճի՞շտ եմ հասկացել, և որպեսզի ամեն ամիս տարբեր չափի աշխատավարձ չհաշվարկենք, կարո՞ղ ենք պայմանագրով ֆիքսել, որ նվազագույնը, օրինակ՝ 120 000 դրամ պետք ա վճարվի, անկախ աշխատաժամանիկ։

Tigran
Tigran
4 տարի առաջ
Ի պատասխան  Նարեկ

ճիշտ չեք հասկացել – որպեսզի ամեն ամիս տարբեր չափի աշխատավարձ չհաշվարկենք կարո՞ղ ենք պայմանագրով ֆիքսել, որ նվազագույնը, օրինակ՝ 120000 դրամ պետք ա վճարվի, անկախ աշխատաժամանից, կարող եք նվազագույնը, օրինակ՝ 120000 դրամ վճարել, բայց այդ դեպքում գիշերային հավելումները պետք է հաշվի առնել:

Նարեկ
Նարեկ
4 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Այսինքն՝ կարող եմ հաշվարկել 117902 դրամ գիշերային հավելումով, և 2098 դրամ պարգևավճար ձևակերպել և ստանալ 120000 դրամ վճարվելիք աշխատավարձ, ճի՞շտ հասկացա ձեզ։

Նարեկ
Նարեկ
4 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Եվ մեկ հարց էլ․ ո՞ր հոդվածով է ամրագրված 596 դրամ ժամային դրույքաչափը։

Tigran
Tigran
4 տարի առաջ
Ի պատասխան  Նարեկ

Դա սահմանված չէ,այլ 406-ից ելնելով պետք է հաշվարկել ու ստանալ։

Նարեկ
Նարեկ
4 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Մեկ հարց ևս․ փաստացի նշված գրաֆիկով 117902 դրամ աշխատավարձից պակաս աշխատավարձ չե՞նք կարող հաշվարկել, չէ՞։

Tigran
Tigran
4 տարի առաջ
Ի պատասխան  Նարեկ

Երևի ոչ, եթե այդպես են հաշվարկներով ստացվել։

Նարեկ
Նարեկ
4 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Շնորհակալ եմ պատասխանի համար

Ալլա
Ալլա
4 տարի առաջ

Նայած կազմակերպության աշխատանքային շաբաթը քանի օր է։ Բայց ես կարծում եմ պետք է աշխատեն 1 օր, 3 օր հանգիստ, քանի որ այդ աշխատողների աշխատաժամանակի միջին տևողությունը շաբաթվա ընթացքում չի կարող անցնել 48 ժամից, իսկ աշխատանքային օրերի միջև հանգստի ժամանակը չի կարող պակաս լինել 24 ժամից: Ըստ ձեր գրածի ստացվում է շաբաթը 48 ժամից ավել աշխատող եք ունենում։ Այդ դեպքում բացի գիշերային հավելումից պետք է հաշվարկեք նաև արտաժամյա։