ՏՏ ոլորտի ԱՁ

Տաթև.

Բարև Ձեզ: Եթե ուզում եմ ՏՏ ոլորտի ԱՁ գրանցվել և աշխատել արտերկրի ՏՏ կազմակերպությունների հետ (աշխատող չեմ ունենալու), ապա ի՞նչ հարկեր պետք է վճարեմ եւ յուրաքանչյուրը քանի տոկոսն են կազմում իմ եկամուտի։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
9 մեկնաբանություն
Ալլա
Ալլա
4 տարի առաջ

Կարող եք գործել շրջհարկի դաշտում , դա կազմում է շրջանառության 5 տոկոսը, բացի դրանից ամսական պետք է վճարեք 5000դրամ եկամտային և 5000 դրամ սոց վճար, և տարեկան դրոշմանիշային վճար կախված շրջանառությունից։

Տաթեւ
Տաթեւ
4 տարի առաջ
Ի պատասխան  Ալլա

Շնորհակալություն։

Tigran
Tigran
4 տարի առաջ

Կամ գործելու եք շրջհարկի, կամ ԱԱՀ ու շահութահարկի դաշտում, դրոշմանիշային վճարը կախված է տարեկան շրջանառությունից։ ԱԱՀ-ն դրսի հետ գործարքների դեպքում կլինի 0, շահութահարկը 18 տոկոս: Իսկ ՏՏ ոլորտի հավաստագիր ունենալու դեպքում այս տարի շահութահարկը կլինի 10 տոկոս:

Տաթեւ
Տաթեւ
4 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Շնորհակալություն։ Կարո՞ղ եք օգնել հասկանալ, եթե ՀՀում ՏՏ ԱՁ եմ գրանցում եւ աշխատողներ էլ եմ ունենալու դրա համար ի՞նչ հարկեր պետք է վճարեմ։
Կամ էլ եթե ՏՏ ՍՊԸ եմ գրանցում այս պարագայում ինչ հարկեր պետք է վճարել։ Ուզում եմ հասկանալ որն է ավելի ձեռնտու։

Sona
Sona
4 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Շահութահարկը կլինի 0, թե՞ 10, Տիգրան։

Աննա
Աննա
4 տարի առաջ

Բարև ձեզ,
Իսկ կարող եք Շահութահարկի, եկամտային հարկի հաշվեհամարները տրամադրել։
Եվ ի՞նչ հաշվետվությունները պետք է ներկայացնել

Tigran
Tigran
4 տարի առաջ
Ի պատասխան  Աննա

Շահութահարկի, եկամտային հարկի գումարները վճարվում են հարկերի միասնական հաշվեհամարին՝  900008000490:Եթե գրանցված աշխատողներ կան եկամտային հարկի հաշվարկ ամսեկան, շրջհարկինը եռմասյակային է, ԱԱՀ-ն ամական,շահութահարկինը տարեկան: Իսկ որ համակարգում եք գործելու, կախված է դրանից:

Աննա
Աննա
4 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Շնորհակալ եմ
Իսկ կասեք Դրոշմանիշային վճարն էլ է տարեկա՞ն։
Եվ մեկ հարց էլ։
Եթե եկամուտը դրսից է, այսինքն՝ ԱԱՀ չեմ վճարելու, միայն շահութահա՞րկ։

Մխիթար
Մխիթար
1 ամիս առաջ

Իսկ հիմա ինչպես է կատարվում հաշվարկը, անցած տարի օգտվել եմ 1% արտոնությունից։