23/10/2026
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
11 մեկնաբանություն
Tigran
Tigran
4 տարի առաջ

 Մաքսազերծումը առանց ԻՆՎՈՅՍԻ հնարավո՞ր է – այո, կա տարբերակ որպեսզի առանց հաշիվ-ապրանքագիր ներկայացնելու մաքսազերծում կատարվի, կատարվում է գնահատում նույնանման ապրանքերի գների եղանակով: Մաքսային միջնորդները կարող են հայտարարագիրը կազմել և կից փաստաթղթերի հետ ներկայացնել, կայքի էջերը որից գնել եք սկրինշոթ արեք ամեն դեպքում:

Asya
Asya
4 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Շնորհակալ եմ պատասխանի համար, Որպես ՍՊԸ ներմուծման դեպքում բրոքերները ասացին սքրինշոթ չեն ընդունում, միայն ինվոյսով և այնել կնիքով ․Մնացածը ուզում եմ հասկանամ ոնց են ներմուծում ․և շատ քիչ ծավալների մասին է խոսքը ․ Եվս մեկ հարց նույնանման ապրանքի գները արդեն այստեղի գների հետ են համեմատում ՞

Tigran
Tigran
4 տարի առաջ
Ի պատասխան  Asya

նույնանման ապրանքի գները արդեն այստեղի գների հետ են համեմատում ՞, այո նույն ապրանքից այլ ներկրողների տվյալների հիման վրա:

հ.79 Մաքսային մարմինների կողմից մաքսային արժեքի որոշումը
1. Սույն օրենքի 78-րդ հոդվածի համաձայն՝ մաքսային արժեքի որոշման ժամանակ սույն օրենքի 75-րդ հոդվածով սահմանված ծախսերի և 78-րդ հոդվածով նախատեսված տեղեկությունների բացակայությամբ պայմանավորված մաքսային արժեքի որոշման անհնարինության դեպքում մաքսային արժեքը որոշում են մաքսային մարմինները` սույն օրենքի 85-րդ հոդվածով սահմանված հերթականությամբ:
2. Սույն հոդվածի 1-ին մասին համապատասխան մաքսային արժեքի որոշման նպատակով մաքսային մարմիններն օգտվում են ինչպես իրենց տրամադրության տակ եղած, այնպես էլ հայտարարատուի տրամադրած և Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետական մարմիններից, ինչպես նաև օրենքով չարգելված այլ աղբյուրներից ստացված տեղեկատվությունից: Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններին սույն կետով նախատեսված նպատակով տեղեկատվություն տրամադրվելու կարգը սահմանում է Կառավարությունը:
հ. 73 Մաքսային արժեքը
Միության մաքսային սահմանով ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը որոշվում է «Մաքսային միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքը որոշելու մասին» 2008 թվականի հունվարի 25-ի համաձայնագրին համապատասխան:

Asya
Asya
4 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Շնորհակալ եմ շատ, եթե ճիշտ հասկացա (ամեն դեպքում մաքսազերծում կանեն ՝ուղղակի բարձր արժեքով ո՞չ թե տույժ տուգանք։ Ես կարծեցի, եթե ինվոյս չկա, կարող է մեծ տույժ կիրառեն և ապրանքը հետ ուղարկեն կամ ոչնչացնեն։ Իսկ (единый таможенный союз ) այդ դեպքում Ռուսաստանից ներմուծելու դեպքում ուղղակի մաքսազերծում են և վերջ, թե՞ նորից դեկլարացիա եվ փասթաթղթեր են հարկավոր։

Tigran
Tigran
4 տարի առաջ
Ի պատասխան  Asya

ՌԴ-ից ներմուծման դեպքում ֆակտուրա պետք է տա գործընկեր կողմը ու մյուս կից թղթերը, ԵՏՄ ներմուծման մաքսազերծումը առանց բրոքերի է անգամ հնարավոր ու մաքսային դրա համար այցելելու կարիք չկա, այդ ամենը կատարվում է հարկային հաշվետվությունների ծրագրով ու նաև պետք է ներկայացնել վիճակագրական ձևը:

Asya
Asya
4 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Շնորհակալ եմ շատ

Ալլա
Ալլա
4 տարի առաջ
Asya
Asya
4 տարի առաջ
Ի պատասխան  Ալլա

Շնորհակալ եմ հղման համար

Nerses
Nerses
4 տարի առաջ

Այո, մաքսային մարմինը ըստ մեթոդների որոշում է որ մեթոդով մաքսազերծի։ Ինվոյսի բացակայությունը խնդիր չի առաջացնի։

Asya
Asya
4 տարի առաջ
Ի պատասխան  Nerses

Շնորհակալ եմ

Asya
Asya
4 տարի առաջ

Մեկ հարց եվս. ՍՊԸ կարող է ԵՏՄ երկրի ներմուծման համար (հագուստի) փոխանցում կատարել Ֆիզիկական անձի քարտային հաշվին, քանի որ վաճառողը միջնորդ է հանդիսանում և չունի ոչ ԱՁ, ոչ ՍՊԸ։ Բայց ունի տվյալ տոնավաճառի բլանկը, որտեղ ձեռքով գրվելու է քանի հատ ինչ տեսակ ապրանք է, բայց առանց կնիքի և ստորագրության, և գումարի փոխանցման կտրոնի. Էդպես հնարավո՞ր է, թե՞ խնդիր կարաջանա մաքսատանը և հարկայինում։