Արտահանման ԱԱՀ

Յանա.

Բարև Ձեզ։ Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք. ԱԱՀ վճարող կազմակերպություն ենք, արտահանման ժամանակ վճարել ենք լրացուցիչ ԱԱՀ (մաքսատուրքից առաջացած)։ Այդ ամսվա ԱԱՀ-ի հաշվետվության մեջ ո՞ր դաշտում պետք է արտացոլվի մեր կողմից վճարված ԱԱՀ-ն։ Կանխավ շնորհակալություն։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 մեկնաբանություն
Tigran
Tigran
3 տարի առաջ

Անհասկանալի էր, թե ինչու՞ եք արտահանման համար ԱԱՀ վճարել։

Yana
Yana
3 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Որովհետև ներմուծման պահին մաքսատուրք չենք վճարել, քանի որ ունեցել ենք ծագման սերտիֆիկատ։ Այդ պատճառով արտահանման ժամանակ վճարել եք մաքսատուրք 12.5, որից օրենքով գանձվում է 20 տոկոս ԱԱՀ։

Tigran
Tigran
3 տարի առաջ
Ի պատասխան  Yana

Դա ի՞նչ հիմքով եք վճարել։ Այսինքն՝ մաքսային ռեժիմները տարբե՞ր են եղել։ Իսկ մաքսատուրքը՝ այո, հնարավոր է 0 լինի, մաքսատուրքից ո՞նց կարող է գանձվել ԱԱՀ, դրանք տարբեր վճարներ են։