Հարկերի ուշացման տույժ և տուգանք

Անի․

Բարև Ձեզ։ ԱՁ եմ, աշխատում եմ սոցիալական մեդիա մարքեթինգի ոլորտում։ Այս ամիս պետք է վճարեմ՝

1․ Շրջանառության հարկ,

2․Անհատ ձեռնարկատիրոջ և նոտարի սոցիալական վճար,

3․ՀԱՇՎԱՐԿ ՌԵԶԻԴԵՆՏ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ԵՎ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ

4․ Դրոշմանիշային վճար

Ցավոք անձնական խնդրների պատճառով չեմ կարողանա վճարել մոտակա 2 ամսվա ընթացքում։ Կասե՞ք խնդրում եմ՝ ի՞նչ տույժ և տուգանք է նախատեսվում յուրաքանչյուրի ուշացման համար։

Կանխավ շնորհակալություն։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 մեկնաբանություն
Tigran
Tigran
3 տարի առաջ

հաշվետվության չներկայացման տուգանքը 10-20000 է, Հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ` 0.04 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 730 օրվա համար: եթե կցանկանաք կարող եք որոշ հարցերում օգնել,

Ani
Ani
3 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Այսինքն, եթե պետք է վճարեմ 300,000 և ուշացնեմ 30 օր պե՞տք է վճարեմ 3600 դրամ։

Tigran
Tigran
3 տարի առաջ
Ի պատասխան  Ani

Այո

Հասմիկ
Հասմիկ
2 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Տիգրան ջան,իսկ տուգանքը՞